Facebook   Twitter
 
Մյունխենի անվտանգության կոնֆերանսը ամենակարեւորն է վերջին 50 տարում

Մյունխենի անվտանգության կոնֆերանսը ամենակարեւորն է վերջին 50 տարում

11 Փետրվարի 2019 - 19:00
Մյունխենի անվտանգության կոնֆերանսը «ամենակարեւորն ու ամենամեծն» է վերջին 50 տարում՝ չնայած դրան հրաժարվել են մասնակցել բարձրաստիճան մի քանի քաղաքական գործիչներ։ Այս մասին ասել է ֆորումի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, տեղեկացնում է DW-ն։
Այս տարի կոնֆերանսին, որը տեղի կունենա փետրվարի 15-17-ին, կմասնակցի անվտանգության քաղաքականության ոլորտի 600 փորձագետ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների 35 ղեկավար, ինչպես նաեւ պաշտպանության ու արտաքին գործերի 80 նախարար։

Մյունխենում ԱՄՆ-ը կներկայացնեն երկրի փոխնախագահ Մայք Փենսը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ինչպես նաեւ Թրամփի դուստրը՝ Իվանկան, ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, ովքեր զբաղեցնում են նախագահի խորհրդականների պաշտոնը։

Ինչպես սպասվում է, կոնֆերանսի թեմաներից մեկը կդառնա ԱՄՆ կոշտ քննադատությունը ՆԱՏՕ գծով գործընկերների, այդ թվում Գեմանիայի հասցեին, այն բանի համար, որ ցայժմ պաշտպանական կարիքների ծախսերի մակարդակը չեն հասցրել ՀՆԱ 2 տոկոսին, ինչպես արդեն քանիցս պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիայի կառավարությունը պետք է նախապես տրամադրվի ԱՄՆ-ի կողմից դաժան քննադատությանը»,- նշել է Իշինգերը։

Մյունխենում չինական պատվիրակությունը կգլխավորի արտաքին քաղաքականության մասնագետ Յանգ Ցզեչին, որը, ըստ փորձագետների գնահատականների, համարվում է ավելի ազդեցիկ քաղաքական գործիչ, քան Չինաստանի գործող արտաքին գործերի նախարարը։

Կոնֆերանսին մասնակցելուց հրաժարվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ընդ որում՝ Նեթանյահուն կայցելի ԱՄՆ-ի եւ Լեհաստանի կողմից կազմակերպվող՝ Մերձավոր Արեւելքում անվտանգության կոնֆերանսին, որը տեղի կունենա 2019թ. փետրվարի 13-14-ին Վարշավայում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`