Facebook   Twitter
 
Եթե ես իմանայի, որ «Իմ քայլ»-ում թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու.Սոֆյա Հովսեփյան

Եթե ես իմանայի, որ «Իմ քայլ»-ում թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու.Սոֆյա Հովսեփյան

11 Փետրվարի 2019 - 19:02
Տարբեր կայքերի միջոցով տարածվում էր այն գաղափարը, որ փոխզիջումների պետք է գնալ՝ անտեսելով անգամ կառավարության, մեր վարչապետի հստակ դիրքորոշումը, որ որեւէ կերպ չէր համընկնում այդ մոտեցումներին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերաբերյալ իր սկանդալայինհայտարարությանն ու դրան հաջորդած զարգացումներին:

«Հասկանալի էր, որ հստակ տեղեկատվական պատերազմ է սկսվել, այսինքն ժողովրդի մեջ ալիք բարձրացնել, որ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների տարբերակին, այն է՝ հող հանձնել խաղաղության դիմաց;

Վերջին 2-3 օրերին մի քանի կայքերով տարածվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը, որը տվել էր ադրբեջանական կայքին, որտեղ հստակ նշվում էր, որ Ադրբեջանի շահերից է բխում փոխզիջումների մասին քննարկումը եւ իրենց փոխզիջումների օրակարգը ոլորիս հայտնի խաղաղության դիմաց տարածքները զիջելն էր:

Անընդհատ տարածելով սոցիալական ցանցերում, սա արդեն հստակ ուղերձ է, որ կա այսպիսի տրամադրվածություն: Այսինքն անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որեւէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ:

Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբեյկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Եթե այսօր մանդատ ունեմ, դա չի նշանակում, որ այդ պահից պետք է դադարեմ գործել որպես այն մարդը, ով գործել է հանուն հայրենիքի»,-հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ անդամների կողմից հարձակումը սպասելի էր. «Այն մարդիկ, որոնք ասում էին՝ դու ինչ ես արել այս երկրի համար, այդ մարդկանց 80 տոկոսը շատ լավ ճանաչում է Սոֆյա Հովսեփյանին, որ նա միայն այս երկրի համար է ապրել: Հայտարարեցին, որ չեմ հասկանում բանակցային գործընթացից, որ այդ գործընթացն իր մեջ ներառում է փոխզիջումներ: Մինչդեռ ինչպես պարոն Փաշինյանն է ասել՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում փոխզիջում ասելով: Այսինքն մեր տեսակետը հստակ արտահայտված է եղել:

Իսկ վերջին գրառումս եղել է այն մասին, որ ՀԱԿ-ի շատ անդամներ, իրենց գրառումներով նշել են Լիլիթ Մակունցին, Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին պահանջում են, որ պետք է զրկել ինձ պատգամավորական մանդատից:

Եթե ես իմանայի, որ «Իմ քայլը» դաշինքն այն դաշինքն է, որտեղ թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու: Այստեղ մարդիկ ունեն իրենց ազատ խոսքի, ազատ մտքի իրավունքը, որեւէ կերպ կաշկանդված չեն սկզբունքայնություն ցուցաբերելու:

Որեւէ մեկը, բացի այն մարդկանցից, որոնք Սոֆյա Հովսեփյանին ընտրել են պատգամավոր, որեւէ մեկը չի կարող ինձ զրկել մանդատից»,-հայտարարեց իշխող ուժի պատգամավորը:

«Որեւէ քննարկում իմ գործընկերների հետ չեմ ունեցել, չի կարող լինել որեւէ փոխզիջում, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը: Ես որեւէ մեկին չեմ ներգրավել այս ամենի մեջ: Ես պատգամավոր լինելուց զատ նաեւ մարդ եմ, ով ուներ իր սկզբունքները եւ դրանք երբեւէ թաքցված չեն եղել: Երբ ինձ ընտրել են, հավատալով իմ սկզբունքներին, ընտրել են պատգամավոր: Թող երբեւէ որեւէ մեկը չփորձի կաշկանդել իմ այն սկզբունքները որոնցով առաջնորդվում եմ:

Ինչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: ԴՐանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիո Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»:

Աղբյուրը՝ NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`