Facebook   Twitter
 
ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ

ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ

11 Փետրվարի 2019 - 19:03
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կողմերը կարևորել են պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
Ուրալում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն
23 Փետրվարի 2019 - 23:07
Չելյաբինսկի մարզում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն՝ հայտնում է Life Shot-ը։
Եվրոպացիները խուսափում են մանկական խաղալիքներից
23 Փետրվարի 2019 - 22:48
Առաջին հայացքից անվնաս թվացող առարկաները, օրինակ՝ մանկական խաղալիքները, նույնպես կարող են վտանգավոր լինել: Դա վկայում է RAPEX-ը։ Այն թույլ է տալիս վերահսկող մարմիններին տեղեկատվություն հաղորդել անորակ ապրանքի մասին, և եթե հաստատվում է ապրանքի վտանգավոր լինելը՝ այն ետ են վերցնում:
Վիետնամցին, որը մշտապես մոռանում էր իր հետ վերցնել ID-քարտը, արտասովոր լուծում է գտել մոռացկոտության դեմ պայքարում
23 Փետրվարի 2019 - 22:06
Վիետնամի երիտասարդ բնակիչներից մեկը, որը մշտապես մոռանում էր իր հետ վերցնել ID-քարտն ընկերների հետ ակումբ կամ բար գնալիս, որոշել է այն դաջել նախաբազկի վրա, որպեսզի նրան խմիչք մատուցեն՝ տեսնելով տարիքը:
Մասքը 61 միլիոն դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել
23 Փետրվարի 2019 - 21:37
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը հինգ նոր հիփոթեքային վարկ է ձևակերպել և մեկը վերավարկավորել է Morgan Stanley բանկում, հաղորդում է Bloomberg-ը:
Microsoft-ի աշխատակիցները ղեկավարությանը կոչ են արել լուծել Պենտագոնի հետ պայմանագիրը
23 Փետրվարի 2019 - 21:35
Microsoft-ի մի խումբ աշխատակիցներ ընկերության ղեկավարությանը կոչ են արել լուծել Պենտագոնին ԱՄՆ բանակի համար լրացուցիչ իրականության HoloLens ակնոցների մատակարարման 480 միլիոն դոլարի պայմանագիրը՝ հայտնում է NBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9189
 
Լրահոս`