Facebook   Twitter
 
«Բանտից վարչապետ». «Christian Science Monitor» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին

«Բանտից վարչապետ». «Christian Science Monitor» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին

11 Փետրվարի 2019 - 20:32
«Christian Science Monitor» միջազգային պարբերականը փետրվարի համարում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բանտից վարչապետ» խորագրով հրապարակումը սկսվում է 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների նկարագրությամբ: Պարբերականը ներկայացնում է այդ օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և նշում, որ առաջնագծում գտնվող քաղաքական գործիչների շարքում էր Նիկոլ Փաշինյանը:

Պարբերականն անդրադարձ է կատարում 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլերթը սկսելով Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց: Նրանք դեմ էին արտահայտվում գործող իշխանությանն ու այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին:

«Այս փոքր երկիրը, որը գտնվում է Հարավային Կովկասում, իրականացրեց խաղաղ հեղափոխություն: Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին անհնազանդության: Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»,-նշել է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն այն երկրներից է, որտեղ ձևավորվեց ժողովրդավարության նոր մոդել:

Լրագրող, հեղափոխական, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ: Պարբերականը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ընտանիքով տեղափոխվեց կառավարական առանձնատուն և խոստացավ իր հայրենակիցներին լինել առավել թափանցիկ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեր կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին. նախարարի պարզաբանումը
23 Փետրվարի 2019 - 19:58
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը` այն որակելով «իրականությանը չհամապատասխանող»:
ՀՀ-ում նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց․ Նիկոլ Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 19:18
Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց: «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի շրջայցը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
23 Փետրվարի 2019 - 16:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում:
Հակոբ Արշակյանը՝ «Հյուսիս-հարավ»-ի մասին
23 Փետրվարի 2019 - 16:13
«Հյուսիս- հարավ» ծրագիրը գնահատականների տրման եւ ծրագրի զարգացման փուլում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը։
Հետհեղափոխական հանելուկ Քաջարանում. ինչպե՞ս եղավ, որ մեկ տարում 9 մլրդ կամ 18 մլրդ հարկ վճարող ընկերությունը 2018-ին վճարեց 41 մլրդ դրամ
23 Փետրվարի 2019 - 15:36
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը եւ նրանց կողմից 2018 թ. հարկային տարվա ընթացքում վճարած հարկերի չափը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան
23 Փետրվարի 2019 - 14:45
Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորել։
Անցել են ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել. Փաշինյան
23 Փետրվարի 2019 - 13:34
Գործարարը վեր է կենում ու ասում, որ իրեն զգում է լքված, ումի՞ց լքված:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում. Վարդան Բոստանջյան
23 Փետրվարի 2019 - 13:30
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում:
ԲՀԿ առաջարկների վերաբերյալ Կառավարությունը որեւէ հակափաստարկ չբերեց․ Սերգեյ Բագրատյան
23 Փետրվարի 2019 - 13:11
Մենք չէինք կարող ներկայացված տեսլականով կողմ քվեարկել Կառավարության ծրագրին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5167
 
Լրահոս`