Facebook   Twitter
 
Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)

Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)

11 Փետրվարի 2019 - 23:36
Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրի մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը:Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - նշում է Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Օվսաննա Հովսեփյանն արդեն երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: Այժմ, Երևանի ավագանու կազմում իր աշխատանքը շարունակելով, նա կարծում է, որ քաղաքապետարանի ծրագիրը կարևոր է թե կենդանիների, թե քաղաքացիների համար.

«Այսքան տարիների մեր պայքարից հետո ես առաջին անգամ թունելի վերջում լույս եմ տեսնում: Այսօր քաղաքային իշխանությունը ճիշտ ուղղության վրա է: Սպանդով խնդիրը երբեք չէր լուծվելու: Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին» ,- նշում է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի երգչուհի Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 18:04
«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։
Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ. Նա թերություններ է նկատել (Տեսանյութ)
23 Փետրվարի 2019 - 15:32
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելեց ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։
Ուրալ-Արարատ հանդիպման գոլի և վտանգավոր պահերի տեսանյութը
23 Փետրվարի 2019 - 14:48
Երևանի «Արարատը», ինչպես արդեն հայտնել էինք, կիպրոսյան հավաքի վերջին խաղում մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ
23 Փետրվարի 2019 - 14:40
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1003
 
Լրահոս`