Facebook   Twitter
 
«Փաստ». Սուպերնախարարությունն ու վարչապետի մոտ մարզպետների «պռախոդը»

«Փաստ». Սուպերնախարարությունն ու վարչապետի մոտ մարզպետների «պռախոդը»

12 Փետրվարի 2019 - 09:36
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:
Սակայն հեղափոխությունից հետո պարզվեց, որ բացարձակ լիդերության ինստիտուտը, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր Փաշինյանը, այնքան էլ վատ բան չէ, եթե այեւս դու ես իշխանության ղեկին:

Ըստ էության, ՀՀ–ում կառուցվում է հերթական կառավարման բուրգը՝ ընդամենը գործող անձերի տարբերությամբ: Պարզվում է՝ ՀՀ–ում ներքին կյանքի գլխավոր «կուրատորը» տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է, որը թեեւ հեռու է աղմկոտ ու սկանդալային պատմություններից, սակայն իրականում կուլիսային հիմնական խաղացողն է:

«Փաստի» տեղեկություններով՝ Պապիկյանի ղեկավարած նախարարությունում, որը առաջիկայում կդառնա սուպեր նախարարություն, նախարարը պետք է տեղյակ լինի շենքի ներսի յուրաքանչյուր տեղաշարժից, անգամ աշխատակիցների ընդմիջում գնալը զեկուցվում է անձամբ նախարարին:

Իսկ մարզպետները ստիպված են վարչապետ Փաշինյանի հետ հարաբերվել բացառապես նույն Պապիկյանի միջոցով: Պապիկյանը վարչապետի «պռախոդն» է եւ օժտված է լայն լիազորություններով՝ բռի մեջ պահել մարզպետներին եւ զեկուցել Փաշինյանին նրանց յուրաքանչյուր քայլի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչու է պասիվացել Արսեն Թորոսյանը. «Հրապարակ»
19 Ապրիլի 2019 - 10:12
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». 2018 թ. 141.1 մլն խմ-ով աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենն ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից
19 Ապրիլի 2019 - 09:52
«2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեև ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել:
«Ժողովուրդ». ՔՊ անդամներն առանց հանգստյան օրերի լծվել են կուսակցության ծրագրի փոփոխման գործին. ակտիվ մասնակցում է նաև վարչապետը
19 Ապրիլի 2019 - 09:50
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարությունը վերջին շաբաթներին զբաղված են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխմամբ։
Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «Հրապարակ»
19 Ապրիլի 2019 - 09:26
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակ». Պատերա՞զմ, թե խաղաղություն. բաներ, որ չի ասել ոչ մի նախարար
19 Ապրիլի 2019 - 09:24
«Արցախյան գործընթացում ներկայիս իրավիճակն անկասկած շատերի մոտ է առաջացնում հակասական տպավորություններ ու ընկալումներ:
«Փաստ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հունաստանում ՀՀ դեսպանը
19 Ապրիլի 2019 - 09:23
«Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Բարձրաստիճան պաշ­տոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ». Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ
19 Ապրիլի 2019 - 09:19
«Առողջապահության փոխնախարարը, ապա՝ ՊՎԾ պետը… Ո՞վ է հաջորդը։ Կոռուպցիայի դեմ պայքարում արդյոք նոր իշխանությունները շատ չոգևորվեցի՞ն և այժմ, հեղափոխության դասական կանոնների շրջանակներում, հեղափոխության զավակներին են զոհաբերում։
Դրվել է մասնավոր բժշկական բուհերի հարցը. «Ժողովուրդ»
19 Ապրիլի 2019 - 09:17
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1565
 
Լրահոս`