Facebook   Twitter
 
«Հրապարակ». «Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ». «Իմ քայլից» մանրամասներ են հայտնում նախարարի հետ հանդիպման մասին

«Հրապարակ». «Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ». «Իմ քայլից» մանրամասներ են հայտնում նախարարի հետ հանդիպման մասին

12 Փետրվարի 2019 - 09:50
«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ «Իմ քայլը» դաշինքի քննարկումը շատ երկար է տևել՝ ժամը 2-7-ը։
«Էդքան անպտուղ, էդքան անիմաստ քննարկում պատկերացնել հնարավոր չէր, հոգնել էինք ահավոր, չնայած արտաքուստ թվում էր, թե բուռն քննարկում է։ Ջանջուղազյանը հին գել է, իզուր փորձում էինք նրանից կոնկրետիկա ստանալ՝ պատասխանում էր երկար-բարակ, ամեն հարցի մասին մի 15 րոպե խոսում էր ու ոչինչ չէր ասում։

Նիստը վարող Լիլիթ Մակունցը ստիպված էր ռեգլամենտ սահմանել բոլորի՝ թե՛ հարց տվողների, թե՛ պատասխանողի համար։ 40 հոգի հարց տվեց` իսկական ֆլեշմոբ։ Առյուծի բաժինը պարգևավճարներն էին, նաև՝ Հարկային օրենսգիրքը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հարցրի՞ք Ջանջուղազյանի սանիկի` Կարեն Բրուտյանի պարգևատրման մասին: «Բա ողջ քննարկումը հենց դրան էր նվիրված. քարը քարին չթողեցինք»:

Իսկ ի՞նքը։ «Երկար-բարակ պատասխանում էր, ասաց` օրենք չի խախտվել։ Ասաց, որ Բրուտյանի երեխաներից մեկի քավորն է լոկ ինքը, բայց դա որևէ կապ չունի, որովհետև Բրուտյանը շատ լավ է աշխատել, դրա համար է պարգևավճար ստացել, և եթե մենք լավ աշխատողներին չոգևորենք, բոլորը կգնան համակարգից, աշխատող չի մնա։ Ակնարկում էր նաև իրեն՝ ուզո՞ւմ եք` չաշխատենք»: Իսկ դո՞ւք։ «Իսկ մենք ասինք` ոչ մի կոնկրետ պատասխան չեք տալիս Դուք, պարոն Ջանջուղազյան, չեք հարգում պառլամենտը, ոչ մի հարցի պատասխան չենք ստանում։ Այդ պրակտիկան` պաշտոնյաներին գորգի վրա կանչել, իմաստ չունի։ Բայց կարծես որոշված է բոլորին կանչել՝ թող արտաբյուջեն կրճատեն ու վերջ, էս շոուն ինչի՞ համար է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչու է պասիվացել Արսեն Թորոսյանը. «Հրապարակ»
19 Ապրիլի 2019 - 10:12
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». 2018 թ. 141.1 մլն խմ-ով աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենն ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից
19 Ապրիլի 2019 - 09:52
«2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեև ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել:
«Ժողովուրդ». ՔՊ անդամներն առանց հանգստյան օրերի լծվել են կուսակցության ծրագրի փոփոխման գործին. ակտիվ մասնակցում է նաև վարչապետը
19 Ապրիլի 2019 - 09:50
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարությունը վերջին շաբաթներին զբաղված են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխմամբ։
Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «Հրապարակ»
19 Ապրիլի 2019 - 09:26
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակ». Պատերա՞զմ, թե խաղաղություն. բաներ, որ չի ասել ոչ մի նախարար
19 Ապրիլի 2019 - 09:24
«Արցախյան գործընթացում ներկայիս իրավիճակն անկասկած շատերի մոտ է առաջացնում հակասական տպավորություններ ու ընկալումներ:
«Փաստ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Հունաստանում ՀՀ դեսպանը
19 Ապրիլի 2019 - 09:23
«Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Բարձրաստիճան պաշ­տոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ». Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ
19 Ապրիլի 2019 - 09:19
«Առողջապահության փոխնախարարը, ապա՝ ՊՎԾ պետը… Ո՞վ է հաջորդը։ Կոռուպցիայի դեմ պայքարում արդյոք նոր իշխանությունները շատ չոգևորվեցի՞ն և այժմ, հեղափոխության դասական կանոնների շրջանակներում, հեղափոխության զավակներին են զոհաբերում։
Դրվել է մասնավոր բժշկական բուհերի հարցը. «Ժողովուրդ»
19 Ապրիլի 2019 - 09:17
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1565
 
Լրահոս`