Facebook   Twitter
 
Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին. ԱՄՆ-ի կոնգրեսական

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին. ԱՄՆ-ի կոնգրեսական

12 Փետրվարի 2019 - 10:22
«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», - նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաեւ եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները:

«Համեմատեք դա Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այն իրական «թավշյա հեղափոխության» հետ, որը կատարվեց երիտասարդների օգնությամբ»:

Կոնգերսականը նշեց, որ հայ ժողովուրդը բավարար կամք եւ իմաստություն ունեցավ 2018-ի գարնանն արյունալի իրադարձություններից խուսափելու համար.

«Ես բոլորովին էլ զարմացած չեմ: Ինձ համար զարմանալի չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ: Զարմանալի չէ նաեւ, որ այն խաղաղ էր, եւ անշուշտ զարմանալի չէ, որ դրա շարժիչ ուժը երիտասարդներն էին, քանի որ երիտասարդներն ունեն ավելի պարզ տեսլական եւ ի տարբերություն ավելի տարեցների, կաշկանդված չեն: Պետք է ասեմ, որ ապագայի նկատմամբ երիտասարդների այդ պարզ տեսլականն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»:

Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կոռուպցիայի հաղթահարում, ժողովրդավարության ամրապնդում եւ կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը: Այնուամենայնիվ, Աննա Էշուն, ով Հայաստանում էր «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ, կասկած չունի՝ Հայաստանի քաղաքացիներին կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը.

«Հայ ժողովուրդը շատ խելացի է ու հավատացած եմ՝ նրանք այդ փոփոխությունները կիրականացնեն եւ կանայք նույնքան տեղ կունենան երկրի կյանքում, որքան տղամարդիկ»:

Երիտասարդներն իրենց հերթին հետաքրքրվեցին՝ ինչպես է Աննա Էշուին հաջողվել քաղաքականության մեջ հաջողության հասնել Միացյալ Նահանգներում՝ լինելով ցեղասպանությունից փրկված հայի եւ ասորի ներգաղթյալների դուստր: Կոնգրեսականի խոսքով, հաջողության բանալին փոփոխությունների հանդեպ բաց լինելու եւ խելամիտ ռիսկն ընդունելու մեջ է. «Սեփական փորձից կարող եմ ասել՝ երբեմն այդ նորն ընդունելը շատ դժվար է, սակայն, պետք է ընդունել փոփոխությունները եւ առաջ շարժվել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`