Facebook   Twitter
 
Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան

Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան

12 Փետրվարի 2019 - 10:46
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բոլորս կետ առ կետ կարդացել ենք ծրագիրը, եւ կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով, ցանկություններով լի:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին:

«Չեմ թաքցնում, որ կան 2-3 դրույթներ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Թույլ տվեք, որ դա ելույթներում ասենք»,-ասաց նա:

Նա չցանկացավ նշել, թե արդյոք ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին. «Չեմ ուզում նախօրոք ասել: Արդեն եղել է քաղաքական հեղափոխություն, հիմա պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսդական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այստեղ բացակայում է»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2018 թվականին պաշտպանությանն ուղղված համաշխարհային ծախսերը հասել են 1.67 տրլն դոլարի
15 Փետրվարի 2019 - 23:06
2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ
15 Փետրվարի 2019 - 23:04
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է
15 Փետրվարի 2019 - 22:50
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
15 Փետրվարի 2019 - 22:39
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, որը վերջերս կրկին հայր է դարձել, բացահայտել է նորածին որդու անունը: Տղային ի պատիվ մոր Ալեքսանդր են անվանակոչել:
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի ապակին եւ գողացել հեռուստացույցը. Նույն օրը ամեն բան բացահայտվել է
15 Փետրվարի 2019 - 22:28
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
15 Փետրվարի 2019 - 22:05
Բրիտանացի նկարչ Բենքսին «Սիրո ինքնաթիռ» որմնանկարը պատկերել էր 2011-ին: Այն պատկերում է ինքնաթիռ, որը թռչելիս սրտի տեսքով հետագիծ է թողնում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16835
 
Լրահոս`
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն