Facebook   Twitter
 
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում, Թալիշի ուղղությամբ

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում, Թալիշի ուղղությամբ

12 Փետրվարի 2019 - 10:48
Փետրվարի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արեւելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Սիրիայում
19 Ապրիլի 2019 - 14:34
Ապրիլի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ:
Կառավարությունը զինծառայությունից մեկ տարով տարկետում տվեց ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստների
18 Ապրիլի 2019 - 15:26
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին
18 Ապրիլի 2019 - 13:45
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 16-ից 26-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթերի պլանային ստուգումների եզրափակիչ փուլին և արդյունքների ամփոփմանը:
«Բերդի զինվորական հոսպիտալ» է ստեղծվում. Կառավարության որոշում
18 Ապրիլի 2019 - 11:40
ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացվեց ստեղծել Հայաստանի ՊՆ «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկը՝ հոսպիտալը:
Այս զորակոչին բանակում կստեղծվի սպորտային վաշտ. Դավիթ Տոնոյան
17 Ապրիլի 2019 - 17:33
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց բանակի մարզական ակումբի՝ ԲԿՄԱ-ի վերաբացման մասին:
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
16 Ապրիլի 2019 - 15:55
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա:
Մեղրու զորամասում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների
16 Ապրիլի 2019 - 10:53
Մեղրու զորամասում կարգազանցության եւ անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների։
«Գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, Արցախն ազատ երկիր է. Դավիթ Բաբայանը` ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին (տեսանյութ)
13 Ապրիլի 2019 - 23:06
Եվրոպական տարբեր կառույցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մոտեցումներն Արցախի հետ հարաբերությունների տեսանկյունից: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ՀՀ ՊՆ-ում անցկացվել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը. այցելել են նաեւ 102-րդ ռազմակայան
13 Ապրիլի 2019 - 15:55
Ապրիլի 10-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եվ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 254
 
Լրահոս`