Facebook   Twitter
 
Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան

12 Փետրվարի 2019 - 10:57
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը.
«Ձերդ գերազանցություն,

Մեծարգո պարոն դեսպան,
Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի մեր հարևանի և մեր մեծ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ:

Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի բարեկամ ժողովրդին` Իսլամական հեղափոխության 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտենք, թե ինչ մեծ կարևորություն և խորհուրդ ունի այս տոնը Իրանի բարեկամ ժողովրդի համար, և այս ընդունելությունն էլ մաս է կազմում այն մեծ տոնակատարությունների, որոնք այս օրերին կազմակերպվում են Իրանում և նրա սահմաններից դուրս։

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով: Դա նախ և առաջ հարուստ համատեղ պատմությունն է, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս կուռ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:

Թեև նորօրյա միջպետական կապերն ընդամենը մի ակնթարթ են մեր երկու ժողովուրդների հինավուրց փոխհարաբերությունների շտեմարանում, սակայն, անկախությունը վերստին կերտած Հայաստանի համար դրանք բնորոշում են հաստատման ու կայացման մի կարևորագույն փուլ, որտեղ Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, հատկապես այսօր, կարող է ի ցույց դրվել, որպես տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության ու համակեցության վառ օրինակ և խորհրդանիշ տարբեր տարածաշրջաններում խաղաղության ու կայունության հաստատման համար:

Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական սերտ համագործակցությունը, մշակութային, գիտակրթական կապերը, մարդկանց միջև շփումները, փոխգործակցությունը շատ այլ ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով փոխշահավետ համագործակցության նոր ձեռքբերումներ:

Պարո՛ն դեսպան,

Ուզում եմ նաև անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներդրման համար մեր երկու ժողովուրդների, մեր երկու պետությունների միջև առավելություններն ամրապնդելու գործում: Այս տեսահոլովակը, որ դիտեցինք, մի կարճ պատմություն էր այն մեծ աշխատանքի մասին, որ Դուք Ձեր կողմից և մենք ու մեր գործընկերներն այստեղ, մեր դեսպանն Իրանում ներդնում ենք, որպեսզի էլ ավելի հարստացնենք այն, ինչ որ կառուցվել է դարերով: Մենք ունենք մեր պատասխանատվությունն այդ երկկողմ հարաբերություններն առավել հարստացնելու և խորացնելու համար:

Դուք արդեն նշեցիք այն հարուստ օրակարգը, որ մեր երկու երկրներն ունեն, և ես միայն վերահաստատում եմ այդ օրակարգը, այն նպատակները, որ մեր առջև դրված են, և որոնք մենք մտադիր ենք միասին իրականացնել:

Իրանի Իսլամական Հանրապետության այս կարևոր տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Իրանի ժողովրդին, Իրանի բարձր ղեկավարությանը և կառավարությանը, դեսպանության աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարո՛ն դեսպան՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պորոշենկոն նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել
15 Փետրվարի 2019 - 23:15
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը երկրորդ անգամ է հավակնում երկրի նախագահի պաշտոնին, նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել, գրում է РИА Новости-ն:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԱԳ նախարար Մնացականյանը եւ սենատոր Մենենդեսը կարեւորել են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Արարատ Միրզոյանն ու Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ
15 Փետրվարի 2019 - 21:13
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Արմեն Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ
15 Փետրվարի 2019 - 20:28
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։
Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
15 Փետրվարի 2019 - 20:15
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ քննարկել են միջկուսակցական գործակցության հեռանկարը
15 Փետրվարի 2019 - 19:35
Փետրվարի 15-ին ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
15 Փետրվարի 2019 - 19:28
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5149
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն