![]() Տնտեսական զարգացման ապագան կախված է արտահանման ավելացումից. վարչապետ12 Փետրվարի 2019 - 11:42
Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից։ Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ ԵԱՏՄ-ն, իր հերթին, ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, ինչպիսին են Իրանը եւ Վիետնամը։ «Նման պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի։ Հայաստանն օգտվում է GSP եւ GSP+ համակարգի արտոնություններից մի շարք արեւմտյան երկրների հետ։ Այսպիսով, Հայաստանի չօգտագործված պոտենցիալը արտահանման հարցում հսկայական է»,- պարզաբանել է վարչապետը։
Նա նաեւ հավելել է, որ արտահանման ոլորտում կարեւոր խնդիր է հայկական արտադրանքը որակի ամենաբարձր միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցի բիզնեսին այս հարցերում եւ նրա համար ապահովի շուկաների իրական հասանելիություն։ «Մեր ամենամեծ խնդիրը արտահանման հարցում՝ այնպիսի երկիր դառնալն է, որն արտահանում է պատրաստի արտադրանք, այլ ոչ թե օգտակար հանածոներ։ Բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժնի ավելացումն այդ կառույցում մեր առանցքային նպատակն է։ Հայկական ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը վճռական նշանակություն ունի այս խնդրի լուծման համար»,- կարծում է կառավարության ղեկավարը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա է լինելու կառավարության գործունեության հաջորդ կարեւոր ուղղությունը, երբ տնտեսության մրցունակությունը կարող է էապես աճել ի հաշիվ աշխատանքի արտադրողականության հարկային-հավասարակշռված համակարգի անշեղ աճի։ HayNews.am ![]() 15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
![]() 15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
![]() 15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
![]() 15 Փետրվարի 2019 - 21:13
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
![]() 15 Փետրվարի 2019 - 20:28
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։
![]() 15 Փետրվարի 2019 - 20:15
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
![]() 15 Փետրվարի 2019 - 19:35
Փետրվարի 15-ին ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
![]() 15 Փետրվարի 2019 - 19:28
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
![]() 15 Փետրվարի 2019 - 19:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
|
Լրահոս`
![]()
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
Միջազգային, Հասարակություն ![]()
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
Միջազգային, Քաղաքական ![]()
Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
Հասարակություն ![]()
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
Միջազգային, Հասարակություն ![]()
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
Միջազգային, Հասարակություն ![]()
Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց
Հասարակություն ![]()
Չինաստանում զանգվածաբար ծաղկել է սակուրայի այգին
Միջազգային, Հասարակություն ![]()
Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել
Հասարակություն, Համայնքներ ![]()
Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ
Միջազգային, Հասարակություն |