Facebook   Twitter
 
«Այս ամենից ես հոգնել եմ». Մարուքյանի պոետիկ արձագանքը կառավարության ծրագրին

«Այս ամենից ես հոգնել եմ». Մարուքյանի պոետիկ արձագանքը կառավարության ծրագրին

12 Փետրվարի 2019 - 11:56
Մինչ Ազգային ժողովում այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության առաջիկա 5 տարվա ծրագիրը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարեց՝ բանաստեղծաբար արձագանքելով ստեղծված իրավիճակին:
նա ներկայացրել է Պարույր Սեւակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը։

«Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,

Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.

Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,

Վատըդ թողած՝ լավըդ թվել,

Հավատացրել, հավատացել,

Թե իմ առաջ դուռ ես բացել՝

Չտեսնըված, չեղած մի դուռ։

Սակայն ի՞նչ եմ ես ստացել

Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,

Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։

Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։

Ճիշտ ճամփից ես միայն շեղել։

Սուտ խոստումով կապել ես ինձ,

Մանկան նման խաբել ես ինձ,

Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։

Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,

Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,

Որ դու ... որ դու նման լինես իմ երազին։

Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.

«Տղան հասավ իր մուրազին,

Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...

Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,

Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,

Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,

Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,

Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.

Ցած է ընկնում երեք խնձոր -

Մեկ՝ ասողին,

Մեկ՝ լսողին,

Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր

Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...

Պարույր Սեւակ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով Նյու Դելիում
25 Ապրիլի 2019 - 22:43
Ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր
25 Ապրիլի 2019 - 22:42
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Ուկրաինայում
25 Ապրիլի 2019 - 22:29
Ապրիլի 24-ին Կիևում Ուկրաինայի և Կիևի հայերի միությունները ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպեցին Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցեցին նաև դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության աշխատակիցները։
ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել. որոշվել է համագումարի օրը
25 Ապրիլի 2019 - 22:28
Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ Այս մասին հայտնեց ՔՊ խոսնակ ՎահանԿոստանյանը։
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
25 Ապրիլի 2019 - 22:25
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ
25 Ապրիլի 2019 - 22:17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի հետ
25 Ապրիլի 2019 - 22:16
Ապրիլի 25-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
25 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:
ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
25 Ապրիլի 2019 - 21:16
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ, ինչի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5331
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական