Facebook   Twitter
 
Կաթված, պարանոցի զարկերակների շերտատում. Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել գրիպանման հիվանդությունները

Կաթված, պարանոցի զարկերակների շերտատում. Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել գրիպանման հիվանդությունները

12 Փետրվարի 2019 - 12:14
Գրիպանման հիվանդությունները պարունակում են վտանգներ, որոնց մասին ցայժմ քչերին է հայտնի. դրանք կարող են բարձրացնել կաթվածի առաջացման եւ պարանոցի զարկերակների շերտատման վտանգ։
Այս մասին ասվում է երկու հետազոտությունում, որոնք կներկայացվեն Կաթվածի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի (American Stroke Association's International Stroke Conference) կողմից Հոնոլուլուում կայանալիք միջազգային կոնֆերանսում։

Երկու հետազոտությունն էլ անցկացրել են Vagelos College of Physicians and Surgeons at Columbia University-ի (ԱՄՆ) մասնագետները։ Առաջինում նրանք հայտնաբերել են, որ գրիպանման հիվանդությունների առկայությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը 40 տոկոսով՝ հաջորդ 15 օրերի ընթացքում։ Ավելին, բարձր ռիսկը պահպանվում է մինչեւ մեկ տարի։

Հետազոտողները գնահատել են գրիպանման հիվանդության պատճառով հոսպիտալացման հավանականությունը իշեմիկ կաթվածի պարագայում։ Նրանք ուսումնասիրել են 2014 թվականին իշեմիկ կաթված ստացած 30192 պացիենտի տվյալները, համեմատել յուրաքանչյուր պացիենտի «դեպքի պատուհանը»՝ կաթվածին նախորդած ժամանակը, ստուգման շրջանների ժամանակային պատուհանի հետ՝ օգտագործելով նախորդ երկու տարիների նույն ժամանակները։

Նրանք ենթադրել են, որ, գուցե, կաթվածի բարձր ռիսկը գրիպանման հիվանդություններից հետո կարող է կապված լինել վարակների առաջացրած բորբոքման հետ։

Երկրորդ հետազոտությունում գիտնականները պարզել են պարանոցի զարկերակների խզման բարձր ռիսկը գրիպանման հիվանդություններից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Պարզվել է, որ պարանոցի զարկերակի շերտատման հավանականությունը գրիպանման հիվանդություններից հետո 30 օրում ավելի բարձր է եղել, քան մեկ-երկու տարի հետո նույն ժամանակահատվածում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արսեն Մկրտչյանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով
15 Փետրվարի 2019 - 23:54
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և Շալյապինը ինտիմ լուսանկար են հրապարակել լոգարանից
15 Փետրվարի 2019 - 23:47
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և երգիչ Պրոխոր Շալյապինը Սբ.Վալենտինի օրը միասին են նշել և ռոմանտիկ միջավայրում համատեղ սելֆի են արել: Նոր լուսանկարը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Լեհաստանը Նեթանյահուից Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել
15 Փետրվարի 2019 - 23:42
Վարշավան բավարարված չէ Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ իսրայելի պարզաբանումներով, հայտնել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Շիմոն Շինկովսկի վել Սենկը:
Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում
15 Փետրվարի 2019 - 23:32
ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել.
Բրիտանացին վիճակախաղում ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել
15 Փետրվարի 2019 - 23:21
Բրիտանացի Էնդրյու Սայմսը վիճակախաղում 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել, հաղորդում է The Sun-ը:
Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները
15 Փետրվարի 2019 - 23:12
Երևանում` Մանթաշյան փողոցում, փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
2018 թվականին պաշտպանությանն ուղղված համաշխարհային ծախսերը հասել են 1.67 տրլն դոլարի
15 Փետրվարի 2019 - 23:06
2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ
15 Փետրվարի 2019 - 23:04
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15132
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն