Facebook   Twitter
 
Կիպրոսի ու ՀՀ-ի համագործակցության ոլորտներն ավելացել են երկուսով. Դավիթ Տոնոյան

Կիպրոսի ու ՀՀ-ի համագործակցության ոլորտներն ավելացել են երկուսով. Դավիթ Տոնոյան

12 Փետրվարի 2019 - 12:45
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին, որի շրջանակներում համագործակցության ոլորտներն աճել են երկուսով՝ հասնելով 15-ի:
Համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հայ-կիպրական երկկողմ համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ: «Արժե նշել, որ համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով:

Ես իրականում ջերմորեն ողջունում եմ իմ գործընկերոջը, քանի որ իմ վերանշանակվելուց հետո սա պաշտպանության նախարարի առաջին այցն է, և բարեկամական երկրի նախարարի այց է:
Մենք քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում առկա իրավիճակն ու ընդլայնման հնարավորությունը, և տեղում մեր 13 միջոցառումները դարձան 15, որովհետև երկու ոլորտներում մեկը ռազմական տեղեկատվության փոխանակումն է՝ կապված Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որտեղ բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել, մենք գտնում ենք՝ տեղեկատվության փոխանակումը կարևոր է երկուստեք, մյուս ուղղությունը, որը նոր է մեր համագործակցության շրջանակներում, ժամկետային պարտադիր զինծառայության կազմակերպումն է»,-նշեց նա:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինչպես հայտնի է, Կիպրոսը ԵՄ անդամ քիչ երկրներից է, որը պահպանում է ժամկետային պարտադիր զինծառայությունը, և այդ առումով փորձի փոխանակման մեծ հնարավորություն կա:

Նախարարն ասաց, որ ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության և այլ ոլորտներում ևս համագործակցություն կա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանները բացահայտել են 3 տարի առաջ Սեւանի թերակղզում լողափից կատարված գողությունը
18 Ապրիլի 2019 - 19:39
2016թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդվել էր Սեւանի թերակղզում լողափնյա բացօթյա տաղավարից բջջային հեռախոս գողանալու մասին:
Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ԱԳ նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարարի հետ
18 Ապրիլի 2019 - 19:32
Ապրիլի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Ալ-Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը
18 Ապրիլի 2019 - 19:27
Ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։
Լիտվայում ՀՀ դեսպանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
18 Ապրիլի 2019 - 19:26
Ապրիլի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
18 Ապրիլի 2019 - 19:24
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
ԱԶԿ-ն կշարունակի վիճարկել Ստամբուլի ընտրությունների արդյունքները․ Էրդողան
18 Ապրիլի 2019 - 18:54
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կշարունակի վիճարկել Ստամբուլի ընտրությունների արդյունքները այն բանից հետո, երբ ընդդիմության հիմնական թեկնածուն քաղաքապետ դառնա։
Արտակ Զեյնալյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է պրոբացիայի ծառայության վերաբերյալ հարցեր
18 Ապրիլի 2019 - 18:35
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Նորագավիթի գերեզմանատանը դի է հայտնաբերվել. ըստ ԱԻՆ-ում ստացված ահազանգի՝ նա ինքնասպանություն է գործել
18 Ապրիլի 2019 - 18:34
Ապրիլի 18-ին՝ ժամը 13:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի գերեզմանատանը քաղաքացին ինքնասպանություն է գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դա առաջարկ է եղել, որից «Սանիթեքը» չպետք է հրաժարվեր. Փաշինյան
18 Ապրիլի 2019 - 18:26
Արդյոք վերջին 10-15 տարիների ընթացքում աղբահանության վճարները վերանայվե՞լ են, թե ոչ, գուցե սխալ ձեւի պլանավորվել է եւ խնդիրների մի մասն այդտեղ է գտնվում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16077
 
Լրահոս`