Facebook   Twitter
 
Մակրոնը կառավարության զանգվածային վերակազմավորում է ծրագրում. Le Figaro

Մակրոնը կառավարության զանգվածային վերակազմավորում է ծրագրում. Le Figaro

12 Փետրվարի 2019 - 13:04
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում «զանգվածային վերակազմավորում» է ծրագրում, որը կիրականացվի առաջիկա 3-6 ամիսների ընթացքում, գրում է Le Figaro պարբերականը՝ աղբյուրի հղումով:
Անցած տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարության կազմում փոփոխություններ էր կատարել, մասնավորապես՝ փոխվել էին ներքին գործերի, մշակույթի, գյուղատնտեսության և տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների գծով նախարարները:

Նշվում է, որ այն ժամանակ քաղաքացիների 60%-ը դժգոհ էր մնացել իրականացված փոփոխություններից:

Երեկ հայտնի էր դարձել Մակրոնի հատուկ խորհրդական Իսմաել Էմիլյենի հրաժարականի մասին, իսկ անցած տարվա սեպտեմբերին պաշտոնը լքել էր Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Բրյունո Ռոժե-Պետին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Business Insider-ը Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ «շոկային» փաստեր է ներկայացրել
19 Ապրիլի 2019 - 17:01
Ամերիկյան Business Insider ֆինանսական հարթակը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տնտեսության վերաբերյալ առավել «շոկային» փաստերի ցանկը:
Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
19 Ապրիլի 2019 - 16:12
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան
19 Ապրիլի 2019 - 15:55
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:
Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա
19 Ապրիլի 2019 - 15:28
Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա:
Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո
19 Ապրիլի 2019 - 15:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 19-ին: Դրա տվյալներով, Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը ներկայում հավանություն է տալիս երկրի բնակիչների 32 տոկոսը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին:
Հայտնի է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի օրը
19 Ապրիլի 2019 - 15:01
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին:
Ստամբուլի քաղապետարանին պարտավորեցրել են Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4.2 մլն դոլար վճարել
19 Ապրիլի 2019 - 14:48
Ստամբուլի Բեյքոզ շրջանի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի քաղաքապետարանի դեմ։ Եկեղեցին շահել է հարուցված քրեական գործը։ Բանն այն է, որ քաղաքապետարանը ճանապարհ կառուցելիս օգտագործել է եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասը։
Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման օրը
19 Ապրիլի 2019 - 14:43
ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկություններ է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին:
Հյուսիսային Իռլանդիայում լրագրող է սպանվել
19 Ապրիլի 2019 - 14:41
Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մահացել է ամերիկյան Mediagazer-ի 29-ամյա խմբագիր Լայրա Մաքին: Այս մասին հաղորդել է պարբերականը, որտեղ նա աշխատել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4709
 
Լրահոս`