Facebook   Twitter
 
Ճապոնիայում մերկ տղամարդիկ կպայքարեն հաջորդ տարվա երջանկության համար

Ճապոնիայում մերկ տղամարդիկ կպայքարեն հաջորդ տարվա երջանկության համար

12 Փետրվարի 2019 - 13:10
Ճապոնիայում 500 տարի նշում են Խադակա-մացուրի փառատոնը կամ «Մերկացածների տոնը»։ Գրեթե մերկ հազար տղամարդ դուրս կգա փողոց եւ կփորձի իր կողմը գրավել հաջողությունը 2019 թվականի համար, գրում է Turizm-ը՝ հղում կատարելով Maestro Travel-ին։
Շաբաթ օրը՝ փետրվարի 16-ին, հազար տղամարդ, միայն ազդրերը ծածկող «ֆունդոսի» հագած, կփորձի որսալ 20 սանտիմետրանոց փայտե ձողիկները, որոնք նետում են տաճարի սպասավորները։ Ըստ հավատալիքի՝ ձողը բռնածը պետք է այն մխրճի բրնձով գավաթի մեջ։ Եթե դա նրան հաջողվի, ուրեմն ամբողջ հաջորդ տարին նա երջանիկ կլինի։

Խադակա-մացուրիին կարող են միանալ անգամ օտարերկրացի տղամարդիկ։ Գլխավորը երկու պայմանի հետեւելն է. նվազագույն հագուստ։ Հանուն երջանկության պայքարի ժամանակ արգելվում է նաեւ ալկոհոլ օգտագործել եւ ծեծկռտուք սարքել։

Փառատոնի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենալու Սայդայ ձի տաճարի մոտ, Օկայամա քաղաքում (Հոնսյու կղզու հարավ-արեւմուտք), որտեղ էլ առաջ է եկել «Մերկացածների տոնը»։ Գործողության սկիզբը տրվում է ժամը 22.00-ին։

Ճապոնիա շրջագայությունների արժեքը փետրվարի կեսին սկսվում է 164 817 ռուբլուց երկուսի համար։ Այդ արժեքի մեջ են մտնում թռիչքը Մոսկվայից, երկու շաբաթ կեցությունը սննդով եւ էքսկուրսիոն ծրագրեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
15 Փետրվարի 2019 - 22:39
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, որը վերջերս կրկին հայր է դարձել, բացահայտել է նորածին որդու անունը: Տղային ի պատիվ մոր Ալեքսանդր են անվանակոչել:
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հնդկաստանը վերականգնել է Իրաքի հետ ավիակապը 30-ամյա ընդմիջումից հետո
15 Փետրվարի 2019 - 22:02
Հնդկական ազգային Air India ավիաընկերությունը վերականգնել է օդային կապն Իրաքի հետ 29-ամյա ընդմիջումից հետո՝ շիա ուխտավորների խմբին հասցնելով Նաջաֆ քաղաք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իրաքյան al-Sumariya հեռուստաալիքին։
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
15 Փետրվարի 2019 - 21:55
Չինացի պաշտոնյաները զբոսաշրջիկների համար անորոշ ժամանակով փակել են Տիբեթում գտնվող Էվերեստ ճամբարը: Դա անհրաժեշտ է կուտակված աղբը հավաքելու համար, ինչի համար 200 մարդուց կազմված խումբ է ստեղծվելու:
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
15 Փետրվարի 2019 - 21:24
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
Չինաստանում զանգվածաբար ծաղկել է սակուրայի այգին
15 Փետրվարի 2019 - 20:55
Չինաստանի Գուանչժոու քաղաքում ծաղկել է սակուրայի այգին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ քաղաքում տաք եղանակ է, այդ իսկ պատճառով ճապոնական հայտնի բալենու ծաղկման համար կատարյալ պայմաններ են ստեղծվել:
Հոնկոնգի օդանավակայանում 1 մլն դոլարի ռնգեղջյուրի եղջյուրներ են բռնագրավել
15 Փետրվարի 2019 - 20:45
Հոնկոնգի օդանավակայանում 1 մլն դոլար արժողությամբ ռնգեղջյուրի եղջյուրներ են բռնագրավել: AFP-ն հաղորդում է, որ 24 եղջյուրների մաքսանենգության փաստով երկու տղամարդ է ձերբակալվել:
Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ
15 Փետրվարի 2019 - 20:35
Իրանի արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգում կործանվել է թեթև շարժիչով ուսումնական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4472
 
Լրահոս`
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն