Facebook   Twitter
 
Բուդապեշտն անվանվել է Եվրոպայում 2019-ի ամենալավ զբոսաշրջային ուղղությունը

Բուդապեշտն անվանվել է Եվրոպայում 2019-ի ամենալավ զբոսաշրջային ուղղությունը

12 Փետրվարի 2019 - 13:51
Բուդապեշտն անվանվել է Եվրոպայում 2019-ի ամենալավ զբոսաշրջային ուղղությունը։ Հունգարիայի մայրաքաղաքը դարձել է European Best Destinations-ի ամենամյա քվեարկության հաղթողը, գրում է Turizmը՝ հղում կատարելով Forbes-ին։
European Best Destinations (EBD) կայքը 150 երկրների ավելի քան 500 հազար օգտատիրոջ հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որն է նրանց ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունը Եվրոպայում։ Հաղթող է դարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։

EBD փորձագետները նշել են քաղաքի հարուստ ճարտարապետական եւ պատմական ժառանգությունը, ինչպես նաեւ մշակույթը, գաստրոնոմիան եւ ջերմային լողարանները։ «Դունայի մարգարիտը ոչ միայն լավագույն եվրոպական ուղղությունն է, այլեւ աշխարհի ամենագեղեցիկ ու անվտանգ քաղաքներից մեկը»,- ասվում է պորտալի հաղորդման մեջ։- «Բուդապեշտն առաջարկում է Փարիզի նրբագեղությունը, Վիեննայի ճարտարապետական ժառանգությունը, Պորտուի հմայքն ու Ստոկհոլմի կենսակերպը»։

Լավագույն ուղղությունների մեջ ներառվել է նաեւ պորտուգալական Բրագան, որը հայտնի է երկրում ամենաբարձր կենսակերպով։ Երրորդ տեղում Մոնտե Իզոլան է, որն ամենամեծ եւ բարձր լճային կղզին է Եվրոպայում։

Հետո հաջորդում են Մեցը, որը համարվում է Ֆրանսիայի ամենակրեատիվ եւ դինամիկ քաղաքներից մեկը, լեհական Պոզնանը, իսպանական Մալագան, Ժնեւը, խորվաթական Ցավտատը, Բրատիսլավան Սլովակիայում եւ ֆրանսիական Սենթ Մաքսիմը։ Փարիզը բավարարվել է 16-րդ, Բեռլինը՝ 17, Լոնդոնը՝ 19-րդ տեղերով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի հնագույն մոլեկուլը
18 Ապրիլի 2019 - 16:53
Ամերիկացի և գերմանացի գիտնականներից բաղկացած թիմը հայտնաբերել է տիեզերքում մոլեկուլի հնագույն տեսակը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը դրական լիցքավորված հելիումի հիդրիդի մասին է:
Կրասնոյարսկում քամին տապալել է բետոնե սյուները (Տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 16:13
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում ուժեղ քամին տապալել է երկու բետոնե սյուները, որոնք ընկել են բանուկ փողոցի վրա, գրում է РИА Новости-ն:
Վեոլիա Ջրի տնօրինությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
18 Ապրիլի 2019 - 15:58
Վեոլիա Ջուր ընկերության տնօրինությունը որոշել է 10 հազար եվրո հատկացնել տաճարի վերականգնմանը, այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Վնուկովոյում օդանավ է այրվել
18 Ապրիլի 2019 - 15:34
Մոսկվա-Մախաչկալա ուղևորափոխադրող օդանավերից մեկը Վնուկովոյի օդանավակայանում բռնկվել է: Այն թռիչքի էր նախապատրաստվում:
Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգման աշխատանքների ընթացքում այցելուների համար բաց կմնա
18 Ապրիլի 2019 - 15:25
Փարիզի Աստվածամոր տաճարը, որում օրերս խոշոր հրդեհ էր բռնկվել, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների 5 տարվա ընթացքում չի փակվի, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը BFMTV հեռուստաընկերության եթերում:
Նորզելանդացի նախկին պաշտոնյան դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու համար գաղտնի տեսախցիկ է տեղադրել
18 Ապրիլի 2019 - 15:19
Նոր Զելանդիայի նախկին ռազմական կցորդ Ալֆրեդ Քիթինգն այսօր Օքլենդի շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վաշինգտոնում երկրի դեսպանատան զուգարանում գործընկերներին նկարահանելու նպատակով գաղտնի տեսախցիկ տեղադրելու համար, գրում է stuff.co.nz-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4708
 
Լրահոս`
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն