Facebook   Twitter
 
Ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը. Սասուն Միքայելյան

Ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը. Սասուն Միքայելյան

12 Փետրվարի 2019 - 15:09
ԵԿՄ դահլիճում գտնվողներից, 90 թվականներից էս կողմ էդքան մարդ չէր հավաքվել, ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի համագումար եւ նախագահի ընտրություն:

Նա ընդգծեց, որ ԵԿՄ-ն 90 տոկոսով պետք է փոխվի. «Մինչեւ 1999 թվականի հայտնի դեպքերը ԵԿՄ-ն նորմալ կառույց է եղել: Նորմալ կարողացել է ներկայացնել մարդկանց գործունեությունը: Ազատամարտի ընթացքում ազատագրվել է 10400 ք/կմ տարածք եւ այդ ընթացքում զոհվել է 6007 մարդ: Մենք պետք է կարողանանք այդ արժեքները ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին: Այսօր, ցավոք, ժողովուրդը երկրապահին ուրիշ աչքերով է նայում»,-ասաց նա:

Միքայելյանը վստահեցրեց, որ ինքը երբեք չի դառնա Մանվել Գրիգորյան եւ ԵԿՄ-ն չի ծառայի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Իմ դեպքում նման բան չի կարող լինել, որովհետեւ ժողովուրդն արդեն առնչվել է այդ հարցին: ԵԿՄ-ն եղել է ժողովրդի ծոցից ծնված կազմակերպություն եւ դեմ չի եղել պետությանը: Երբեք Երկրապահը չի խանգարի այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետի: Չի խանգարի, չի էլ խառնվի: Եկեք տարբեր հարթության վրա նայենք քաղաքականությունն ու Երկրապահը:

Բնական է, ինրչ-որ տեղ կարող է գա մի ժամանակ խարխլվի էդ ամեն ինչը, բայց ԵԿՄ-ն չի կարող դառնալ իշխանության ծառա»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ինչպես ժամանակին մարդիկ չէին հավատում, որ կարող է հեղափոխություն լինել, հիմա էլ չեն հավատում, որ ԵԿՄ-ում կարող են մեծ փոփոխություններ լինել:

Դիտարկմանը, որ ինքն էլ Մանվել Գրիգորյանի պես սեփականատեր է, մեկի որդուն Էջմիածինն էր ընտրում, մյուսի որդուն՝ Հրազդանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ իր ունեցած սեփականությունը բաց, պարզ ներկայացված է: Նա նաեւ հորդորեց իր որդիներին ուրիշի որդիների հետ չհամեմատել:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր.

«ՄԱՆՎԵԼԻՑ ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ

Այսպես, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա համագումարին ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։

Փորձենք համեմատություններ անցկացնել նախկին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եւ առաջիկայում ԵԿՄ նախագահ դարձող Սասուն Միքայելյանի միջեւ։

-Մանվել Գրիգորյան․ իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, իր ծննդավայր Էջմիածնի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Մանվել Գրիգորյանն ունի նաեւ տաղանդավոր, նույնպես ՀՀԿ անդամ զավակ, որին էլ էջմիածնեցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։

-Սասուն Միքայելյան, մինչեւ 2008թ․իշխող ՀՀԿ, ապա ՀԱԿ, 2015թ․ ՔՊ կուսակցության,2018թ․արդեն իշխող կուսակցության, Իմ քայլը խմբակցության անդամ, իր ծննդավայր Հրազդանի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Նա նույնպես ունի տաղանդավոր, ՔՊ անդամ զավակ, որին հրազդանցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։

Միակ տարբերությունը հավանաբար նրանց մոտեցումներն են արցախյան պատերազմին։ Եթե Մանվել Գրիգորյանն իր «քաջագործություններն» «արդարացնում» էր Արցախին նվիրված լինելով, ապա Սասուն Միքայելյանը՝ թավշյա հեղափոխությամբ, այն գերադասելով արցախյան հաղթանակներից։

Հիշեցում․ ԵԿՄ-ն հայտարարելով իր հավատարմությունը արցախյան հարցին, իր գոյությունը բացատրում է չավարտված պատերազմով։ Իրականում ԵԿՄ-ն գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին իշխանությունը պահելու, ընտրությունները կեղծելու, ընդիմությանն ահաբեկելու համար։

Երկու անգամ՝ 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալկոհոլը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն
24 Փետրվարի 2019 - 00:28
Մարդիկ, որոնց գենը ալկոհոլը փոխել է, հաճախ են խմում՝ սթրեսից ազատվելու համար: Ռաթգերս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են հաճախակի խմող մարդկանց ԴՆԹ-ն:
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
Երևանի քաղաքապետարանը 128 աշխատակից է փնտրում
24 Փետրվարի 2019 - 00:06
Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած
23 Փետրվարի 2019 - 23:57
Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ
23 Փետրվարի 2019 - 23:48
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15240
 
Լրահոս`