Facebook   Twitter
 
Վոլոչկովայի նախկին ամուսինը նրանից 100 մլն ռուբլի է հափշտակել

Վոլոչկովայի նախկին ամուսինը նրանից 100 մլն ռուբլի է հափշտակել

12 Փետրվարի 2019 - 15:15
43-ամյա Անաստասիա Վոլոչկովան կարծես թե չի կարողանում ոչ մի օր ապրել առանց սկանդալի։ Նա նախկին ամուսնուն՝ Իգոր Վդովինին մեղադրում է խարդախության մեջ։ Բալետի արտիստը ոստիկանություն է դիմել իր երեխայի հոր դեմ։
Վոլոչկովան կարծում է, որ նախկին ամուսինը խաբեությամբ տիրացել է 100 մլն ռուբլու, որն իր սեփականությունն է եղել։ ««Աստրախան քաղաքային կուրորտ» ընկերության ներկայացուցիչ Վդովինը խաբեությամբ տիրացել է նրան պատկանող գումարի՝ 67 մլն ռուբլի եւ 500 հազար դոլար։ Վնասի ընդհանուր չափը կազմում է 100 մլն ռուբլի»,- իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Իգոր Վդովինն Անաստասիային առաջարկել է այդ գումարը ներդնել բիզնեսի մեջ, սակայն արդյունքում բալետի արտիստը եկամուտ չի ստացել։ Նա կարծում է, որ Իգորը խաբեությամբ տիրացել է իր գումարին։

2007թ.-ին Անաստասիա Վոլոչկովան եւ Իգոր Վդովինն ամուսնացել են, սակայն հետագայում Անաստասիան խոստովանել է, որ արարողությունը պաշտոնական չի եղել, եւ իրենք չեն գրանցել ամուսնությունը։ Մեկ տարի անց նրանք բաժանվեցին։ Նախկին ամուսինները 13-ամյա դուստր ունեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ օրում Ուորեն Բաֆեթն ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել
24 Փետրվարի 2019 - 00:26
Ամերիկացի միլիարդատեր և վենչուրային ներդրող Ուորեն Բաֆեթը ներդրողներին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր գլխավորած Berkshire Hathaway հիմնադրամի բաժնետոմսերը վատագույն արդյունքն են ցույց տվել 2008 թվականից ի վեր:
Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մտավ Չինաստան. ԶԼՄ
24 Փետրվարի 2019 - 00:14
Գնացքը, որը ենթադրվում էր՝ տեղափոխում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հատեց Չինաստանի սահմանը՝ ուղղվելով Վիետնամ: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK ալիքը:
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում
24 Փետրվարի 2019 - 00:11
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:
49-ամյա Մրայա Քերին երկրպագուներին հիացրել է գեղեցիկ կազմվածքն ընդգծող զգեստով (լուսանկարներ)
24 Փետրվարի 2019 - 00:03
Երգչուհի Մրայա Քերին բավականին բարեկազմ կառուցվածք է ձեռք բերել վերջերս և հանգստյան օրերին երկրպագուներին ուրախացրել է ինստագրամյան թարմ հրապարակումներով:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը մատնանշող գենը
23 Փետրվարի 2019 - 23:37
Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։
Դիմա Բիլանը համերգ է տվել ոտքի կրկնակի կոտրվածքով
23 Փետրվարի 2019 - 23:10
Դիմա Բիլանը հայտնել է, որ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգում՝ անտեսելով ոտքի կրկնակի կոտրվածքը, թեև վիրաբույժները նախազգուշացրել էին վտանգի մասին:
Ուրալում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն
23 Փետրվարի 2019 - 23:07
Չելյաբինսկի մարզում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն՝ հայտնում է Life Shot-ը։
Եվրոպացիները խուսափում են մանկական խաղալիքներից
23 Փետրվարի 2019 - 22:48
Առաջին հայացքից անվնաս թվացող առարկաները, օրինակ՝ մանկական խաղալիքները, նույնպես կարող են վտանգավոր լինել: Դա վկայում է RAPEX-ը։ Այն թույլ է տալիս վերահսկող մարմիններին տեղեկատվություն հաղորդել անորակ ապրանքի մասին, և եթե հաստատվում է ապրանքի վտանգավոր լինելը՝ այն ետ են վերցնում:
Վիետնամցին, որը մշտապես մոռանում էր իր հետ վերցնել ID-քարտը, արտասովոր լուծում է գտել մոռացկոտության դեմ պայքարում
23 Փետրվարի 2019 - 22:06
Վիետնամի երիտասարդ բնակիչներից մեկը, որը մշտապես մոռանում էր իր հետ վերցնել ID-քարտն ընկերների հետ ակումբ կամ բար գնալիս, որոշել է այն դաջել նախաբազկի վրա, որպեսզի նրան խմիչք մատուցեն՝ տեսնելով տարիքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5146
 
Լրահոս`