Facebook   Twitter
 
Վահե Էնֆիաջյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

Վահե Էնֆիաջյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

12 Փետրվարի 2019 - 16:05
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի և Կարին Մարմզոլերի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական տեսանկյունից:

Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսևորումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանի գրառումը
18 Ապրիլի 2019 - 21:06
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
18 Ապրիլի 2019 - 20:52
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 20:48
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
18 Ապրիլի 2019 - 20:31
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ ապրիլի 18-ին, հիշատակել է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
18 Ապրիլի 2019 - 20:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Նուռնուս գյուղում նռնականման առարկա է հայտնաբերվել
18 Ապրիլի 2019 - 20:27
Ապրիլի 18-ին` ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17740
 
Լրահոս`
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն