Facebook   Twitter
 
Վիճակախաղի հաղթողը մսխել է իր միլիոնները և սևագործ բանվոր դարձել

Վիճակախաղի հաղթողը մսխել է իր միլիոնները և սևագործ բանվոր դարձել

12 Փետրվարի 2019 - 17:24
Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը մսխել է իր միլիոնավոր ֆունտ ստեռլինգները, մնացել է անտուն ու առանց ավտոմեքենա և հանապազօրյա հացը ստիպված է վաստակել ֆիզիկական ծանր աշխատանքով, հաղորդում է The Sun պարբերականը:
19-ամյա Մայքլ Քերոլը 2002թ.-ին վիճակախաղով 9.7 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել: Ստանալով գումարը, երիտասարդը սկսել է ցոփ ու շվայտ կյանք վարել՝ դրա բոլոր հետևանքներով: 2012-ին նրա հարստությունից ոչինչ չի մնացել:

«Իմ միլիոնները հօդս ցնդեցին ընդամենը 10 տարում,- խոստովանել է Քերոլը,- ես ոչինչ չունեմ, բայց չեմ ափսոսում՝ հեշտությամբ ձեռք բերեցի, հեշտությամբ կորցրի»: Տղամարդու խոսքերով, նա ավելի երջանիկ է դարձել, երբ նորից սկսել է աշխատել:

Այժմ նախկին միլիոնատերն ապրում է Շոտլանդիայում և աշխատում օրական 12 ժամ: Նրա խոսքերով, առավոտվա 6-ից մինչև երեկոյան 6-ը նա հասցնում է 150 պարկ ածուխ տեղափոխել: «Երբեմն ինձ մի քանի ֆունտ թեյավճար են տալիս, դա ահագին զվարճալի է»,- ասել է Քերոլը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինդոնեզիայում ձայների հաշվարկի ժամանակ առնվազն 50 մարդ է մահացել
23 Ապրիլի 2019 - 10:38
Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ առնվազն 54 մարդ է մահացել գերհոգնածությունից՝ ապրիլի 17-ին երկրում համընդհանուր ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ։
Ալժիրում 32 թեկնածու ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին
23 Ապրիլի 2019 - 10:32
Ավելի քան 30 թեկնածու Ալժիրում ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան ընթացիկ տարվա հուլիսի 4-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Algeria Press Service-ին։
Կիմ Չեն Ընի քույրը ՌԴ եւ ԿԺԴՀ առաջնորդների հանդիպման նախաշեմին ժամանել է Վլադիվոստոկ
23 Ապրիլի 2019 - 10:04
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, երկուշաբթի Վլադիվոստոկ է ժամանել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար:
Նոտր Դամի հրդեհի ժամանակ 300 տոննա թունավոր մետաղ է հալվել
22 Ապրիլի 2019 - 23:40
Ֆրանսիացի բնապահպանները տաճարում ընդհանուր սանիտարական վերամշակում են պահանջում։
Ուտելիքը գարեջրով փոխարինած ամերիկացին դիմացել է 46 օր և սկսել մեծ արագությամբ նիհարել
22 Ապրիլի 2019 - 23:14
Ամերիկյան Նյութաուն քաղաքի բնակիչ Դելլ Հոլը Մեծ Պահքին կարողացել է 46 օր շարունակ ուտելիքի փոխարեն միայն գարեջուր խմել և նիհարել է 20 կգ։
Պորոշենկոյի աջակիցները Կիևի կենտրոնում հավաք են անցկացրել
22 Ապրիլի 2019 - 22:34
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները մայրաքաղաք Կիևում՝ երկրի ղեկավարի վարչակազմի շենքի մոտ, հավաք են անցկացրել, հաղորդում է РИА Новости-ն:
«Իհարկե, վախենում եմ». Զելենսկիի կինը խոսել է Ուկրաինայի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին
22 Ապրիլի 2019 - 19:43
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենան, հարցազրույց է տվել BBC news Украина-ին, որում խոսել է երկրի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին:
ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը
22 Ապրիլի 2019 - 17:45
Fresno Bee պարբերականը ներկայացրել է ամերիկահայ Մայքլ Ռեթիգի ուշագրավ պատմությունը. տղամարդն իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4723
 
Լրահոս`