Facebook   Twitter
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն FPWC-ն շարունակում են սահմանապահ գյուղերի փողոցների լուսավորման ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն FPWC-ն շարունակում են սահմանապահ գյուղերի փողոցների լուսավորման ծրագիրը

12 Փետրվարի 2019 - 17:25
Արդեն չորս տարի Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվում՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում:
Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որով լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Գյուղի մանկապարտեզում և երաժշտական դպրոցում տեղադրվել են ջեռուցման արևային համակարգեր։

2016 թվականից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր, որոնց արդյունքում տեղակայվել է 202 LED լուսարձակ՝ լուսավորելով 6100 մ երկարությամբ տարածք։ Այժմ էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 67-ով, լուսավորվել է հիմնական փողոցներից դեպի սահման ձգվող հավելյալ 2400մ ճանապարհահատված: Իրականացված ծրագրերի շնորհիվ ընդհանուր առմամբ լուսավորվել է 8500 մ երկարությամբ ճանապարհահատված:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները:

«Մեր գործընկերների հետ ձգտում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ մի քանի խնդիր են լուծում. դրանք թույլ են տալիս հեռավոր գյուղերն ապահովել ժամանակակից ենթակառուցվածքներով, նպաստում են միջոցների տնտեսմանը, էներգիայի խնայողությանը և հասարակությանը սովորեցնում են բնական ռեսուրսներից օգտվելու քաղաքակիրթ մոտեցումը:

Եթե մարդիկ սովորեն տնտեսել եղածը և փնտրեն հարցերի կարգավորման արդյունավետ ճանապարհ՝ առկա խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Մեր բնությունը դա թույլ է տալիս: Բերդավան գյուղում, դեռևս 2016 թվականի աշնանը, համատեղ ուժերով LED համակարգով լուսավորել ենք կենտրոնական փողոցները: Անցյալ տարի գյուղի դպրոցում գործարկել ենք արևային ջրատաքացուցիչ: Այսօր ունենք նոր ձեռքբերում. լուսավորվել են նաև երկրորդական փողոցները: Սակայն, ամենամեծ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ երկարաժամկետ այս ծրագրերի արդյունքում, մարդիկ կսովորեն մերժել սպառողական մոտեցումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթևացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանապահ գյուղերում: Բերդավանը Հայաստանի սահմանապահ հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քիչ առաջ իր մահկանացուն կնքեց Մհեր Եղիազարյանի 74-ամյա հայրը՝ Երամիշ Եղիազարյանը
17 Փետրվարի 2019 - 22:12
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՏԻՄ ընտրությունները կայացան՝ քվեարկել է ընտրական իրավունք ունեցողների 58,47 %-ը․ 20։00-ի արդյունքերը
17 Փետրվարի 2019 - 22:11
Հայաստանի 24 համայնքներում, այսօր՝ փետրվարի 17-ին, կայացան ՏԻՄ ընտրությունները․ 20։00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերի դռները։
Մահացել է Մհեր Եղիազարյանի հայրը
17 Փետրվարի 2019 - 21:54
Կյանքի 74-րդ տարում մահացել է HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի հայրը՝ Երամիշ Եղիազարյանը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից մոտ 220 մեքենա են դուրս բերել
17 Փետրվարի 2019 - 21:46
Փետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է
17 Փետրվարի 2019 - 21:41
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է Shamshyan.com-ը։
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15149
 
Լրահոս`