Facebook   Twitter
 
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով

12 Փետրվարի 2019 - 17:52
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի՝ այս շաբաթ անցկացվելիք փլեյ-օֆֆի առաջին խաղերը կսկսվեն լռության րոպեով:
Ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը հարգելուց բացի՝ ֆուտբոլիստներ նաեւ հանդես կգան սգո թեւկապով, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է: 28-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառ են դարձել գլխի եւ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքները:

«Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:

Արգենտինացի ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Բավարիայի» դարպասապահն ապաքինվել է վնասվածքից
15 Փետրվարի 2019 - 21:33
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է մասնակցել Բունդեսլիգայի 22-րդ տուրի` «Աուգսբուրգի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Բունդեսլիգայի` հունվարի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
15 Փետրվարի 2019 - 21:07
Բունդեսլիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան:
Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով. Ուլե Գունար Սուլշեր
15 Փետրվարի 2019 - 20:46
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» 0:2 հաշվով կրած պարտությունը չպետք է ազդի ֆուտբոլիստների հոգեբանության վրա:
«Ալաշկերտը» հաղթեց ղազախական «Օկժետպեսին»
15 Փետրվարի 2019 - 20:16
Անթալիայում հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է ղազախական «Օկժետպեսի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով:
ՄՅՈւ-ն կորուստներով կմոտենա «Չելսիի» և «Լիվերպուլի» դեմ խաղերին
15 Փետրվարի 2019 - 19:42
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ջեսի Լինգարդն ու Անտոնի Մարսիալը առաջիկա ժամանակահատվածում չեն խաղա:
Գրիգոր Աղեկյան. Հետաքրքիր կլինի ուժերս փորձել ԲԱՏԷ-ի պես մրցակցի դեմ խաղում
15 Փետրվարի 2019 - 18:21
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը բելառուսական «Իսլոչի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Լոռին» ոչ ոքի խաղաց դանիական ակումբի հետ
15 Փետրվարի 2019 - 17:41
Վանաձորի «Լոռին» Անթալիայում մեկնարկած հավաքի առաջին ստուգողական խաղում մրցեց Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ: Գրանցվեց 0:0 հաշիվը:
«ՄՅՈՒ»-ն, «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում են Բրաիմիի ծառայություններով
15 Փետրվարի 2019 - 17:07
«Պորտու» կիսապաշտպան Յասին Բրաիմին կարող է կարիերան Անգլիայում շարունակել:
Էդգար Մանուչարյան. Կարծում եմ՝ արդեն պատրաստ ենք 70-80 տոկոսով
15 Փետրվարի 2019 - 14:24
«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցում խոսել է Անթալիայում ընթացող հավաքի ու ստուգողական խաղերի մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2403
 
Լրահոս`