Facebook   Twitter
 
Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

12 Փետրվարի 2019 - 18:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փետրվարի 14-15-ը Հայաստանի պատվիրակությունը գործուղվելու է Թուրքիա:
Ստամբուլում պատվիրակությունը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:

Թուրքիա են գործուղվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գրիգորյանը և նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և Շալյապինը ինտիմ լուսանկար են հրապարակել լոգարանից
15 Փետրվարի 2019 - 23:47
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և երգիչ Պրոխոր Շալյապինը Սբ.Վալենտինի օրը միասին են նշել և ռոմանտիկ միջավայրում համատեղ սելֆի են արել: Նոր լուսանկարը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Լեհաստանը Նեթանյահուից Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել
15 Փետրվարի 2019 - 23:42
Վարշավան բավարարված չէ Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ իսրայելի պարզաբանումներով, հայտնել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Շիմոն Շինկովսկի վել Սենկը:
Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում
15 Փետրվարի 2019 - 23:32
ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել.
Բրիտանացին վիճակախաղում ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել
15 Փետրվարի 2019 - 23:21
Բրիտանացի Էնդրյու Սայմսը վիճակախաղում 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել, հաղորդում է The Sun-ը:
Պորոշենկոն նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել
15 Փետրվարի 2019 - 23:15
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը երկրորդ անգամ է հավակնում երկրի նախագահի պաշտոնին, նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել, գրում է РИА Новости-ն:
Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները
15 Փետրվարի 2019 - 23:12
Երևանում` Մանթաշյան փողոցում, փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
2018 թվականին պաշտպանությանն ուղղված համաշխարհային ծախսերը հասել են 1.67 տրլն դոլարի
15 Փետրվարի 2019 - 23:06
2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ
15 Փետրվարի 2019 - 23:04
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16836
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն