Facebook   Twitter
 
Կառավարությունը «Շիրակի հեռուստառադիո» ՓԲԸ-ն վաճառելու որոշում կկայացնի

Կառավարությունը «Շիրակի հեռուստառադիո» ՓԲԸ-ն վաճառելու որոշում կկայացնի

12 Փետրվարի 2019 - 18:29
Հայաստանի կաավարությունն առաջիկայում որոշում կկայացնի «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն վաճառելու մասին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու է կառավարությունը որոշել վաճառել «Շիրակի հանրային հեռուստատեսություն եւ ռադիո» ՓԲԸ-ն, այն դեպքում, երբ գործազրկության մակարդակը Շիրակի մարզում համարվում է առավել բարձրներից մեկը հանրապետությունում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այս հեռուստառադիոընկերության լուծարումը ունի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական ենթատեքստ։

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն Հանրային հեռուստառադիոընկերության մասնաճյուղն է, եւ հիմա հարց է ծագում, թե ինչու չկա Արմավիրի հանրային հեռուստառադիոընկերություն, Սյունիքի հանրային հեռուստառադիոընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ուրեմն պետք է բացել մասնաճյուղեր երկրի բոլոր մարզերում... Այդ հեռուստառադիոընկերության գոյությունը տրամաբանական չէր, եւ կառավարությունը նման որոշում է ընդունել՝ ելնելով այս համատեքստից»,- բացատրել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արդյունքում «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ աշխատակիցները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը դեռեւս մի քանի տարի։ «Այդ մարդիկ, համաձայն ներդրողի հետ մեր համաձայնագրի, առանց աշխատանքի չեն մնա»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, չի ճշտել, թե ով է պատրաստ ներդրումներ անել այս հեռուստառադիոընկերությունում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
18 Ապրիլի 2019 - 20:52
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 20:48
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
18 Ապրիլի 2019 - 20:31
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ ապրիլի 18-ին, հիշատակել է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
18 Ապրիլի 2019 - 20:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Նուռնուս գյուղում նռնականման առարկա է հայտնաբերվել
18 Ապրիլի 2019 - 20:27
Ապրիլի 18-ին` ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը
18 Ապրիլի 2019 - 20:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15995
 
Լրահոս`
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն