Facebook   Twitter
 
Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է ՀՀ-ին 5.15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար

Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է ՀՀ-ին 5.15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար

12 Փետրվարի 2019 - 18:31
Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է Հայաստանին 5,15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։
Այս մասին նշվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների քննարկմանը, որը վերաբերել է Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցերին։

Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվել է հատկացնել 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019թ․ ապրիլից։

Տեխնիկական աջակցության շրջանակներում հիմնականում նախատեսվում է՝

ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում,
այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում,
վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում
ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ խորհրդատուն սերտորեն համագործակցելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ, և խորհրդատուի արդյունավետ աշխատանքի համար նպատակահարմար է նախապես հավաքագրել ճանապարհային անվտանգությանն առնչվող որոշակի ելակետային տվյալներ, ինչպես օրինակ՝ վերջին հինգ տարիների ընթացքում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների դասակարգված վիճակագրությունը»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանի գրառումը
18 Ապրիլի 2019 - 21:06
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
18 Ապրիլի 2019 - 20:52
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 20:48
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Արգենտինայում 220 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
18 Ապրիլի 2019 - 20:33
Արգենտինայի «Իսչիգուալաստո» բնության հատուկ պահպանվող տարածքում հնագետները շուրջ 220 մլն տարվա հնության դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել:
Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
18 Ապրիլի 2019 - 20:31
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ ապրիլի 18-ին, հիշատակել է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
18 Ապրիլի 2019 - 20:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18453
 
Լրահոս`
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն