Facebook   Twitter
 
Արայիկ Հարությունյանը շատ վատ է վերաբերվում հեղափոխական թեմաներով հանձնարարված շարադրությանը

Արայիկ Հարությունյանը շատ վատ է վերաբերվում հեղափոխական թեմաներով հանձնարարված շարադրությանը

12 Փետրվարի 2019 - 19:39
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շատ վատ է վերաբերվում հեղափոխական թեմաներով հանձնարարված շարադրությանը:
Նա այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունը կազմակերպման այդ փուլում չի մասնակցել եւ տեղյակ չի եղել շարադրության վերնագրից: «Իշխանություններին հաճոյանալու այդ սովորույթը պետք է արմատախիլ անենք դպրոցից»:

ԿԳ նախարարը նաեւ դժգոհեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորները 53 հարց են ուղղել կառավարությանը. «Լրիվ հակահեղափոխական է Ազգային ժողովը, որովհետեւ 53 հարց տալ կառավարությանը՝ 3 օրով կտրել աշխատանքից դա է նշանակում: Այդքան հարց ոնց կարելի է տալ կառավարությանը՝ կտրելով կարեւոր գործերից»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նուռնուս գյուղում նռնականման առարկա է հայտնաբերվել
18 Ապրիլի 2019 - 20:27
Ապրիլի 18-ին` ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը
18 Ապրիլի 2019 - 20:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ոստիկանները բացահայտել են 3 տարի առաջ Սեւանի թերակղզում լողափից կատարված գողությունը
18 Ապրիլի 2019 - 19:39
2016թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդվել էր Սեւանի թերակղզում լողափնյա բացօթյա տաղավարից բջջային հեռախոս գողանալու մասին:
Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ԱԳ նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարարի հետ
18 Ապրիլի 2019 - 19:32
Ապրիլի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Ալ-Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը
18 Ապրիլի 2019 - 19:27
Ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։
Լիտվայում ՀՀ դեսպանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
18 Ապրիլի 2019 - 19:26
Ապրիլի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
18 Ապրիլի 2019 - 19:24
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին, մաղթել ստեղծագործական նորանոր թռիչքներ
18 Ապրիլի 2019 - 18:55
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԶԿ-ն կշարունակի վիճարկել Ստամբուլի ընտրությունների արդյունքները․ Էրդողան
18 Ապրիլի 2019 - 18:54
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կշարունակի վիճարկել Ստամբուլի ընտրությունների արդյունքները այն բանից հետո, երբ ընդդիմության հիմնական թեկնածուն քաղաքապետ դառնա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17739
 
Լրահոս`