Facebook   Twitter
 
Թուրքիայում սերիական մարդասպանը կրկին դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքիայում սերիական մարդասպանը կրկին դատապարտվել է ցմահ ազատազրկման

13 Փետրվարի 2019 - 00:06
Թուրքիայում «Որսորդ» մականունով սերիական մարդասպանը կրկին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ կապված սպանության հետ, որը նա կատարել է պայմանական-վաղաժամ ազատումից մեկ տարի անց՝ հայտնում է Hurriet-ը։
39-ամյա Խամդի Կայապինարը ձերբակալվել է առանձնատան պահակ Սամի Յիլմազի սպանության համար։ Խոստովանելով իր մեղքը՝ նա ասել է, թե սպանել է տղամարդուն, քանի որ իրեն «դուր է եկել նրա զենքը»։ Ոստիկանությունը կասկածյալի տանը հայտնաբերել է գողացված ատրճանակները եւ հրացանները։

Ծանր քրեական հանցագործությունների գործերով դատարանը Կայապինարին կանխամտածված սպանության եւ թալանի համար դատապարտել է ցմահ ազատազրկման։

Վերջին զոհի հարազատները ողջունել են դատարանի որոշումը եւ կոչ են արել նրան այլեւս չազատել բանտից։

Կայապինարն իր առաջին սպանությունը գործել էր 1992թ․, երբ խեղդամահ էր արել իր եղբորը։ 1998թ․, երբ նրան դարձյալ պայմանական-վաղաժամկետ ազատել էին, Նա երեք տարվա ընթացքում սպանել էր յոթ տղամարդու։ Կայապինարը ձերբակալվել էր 2002թ․ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման։ Նրան ազատ էին արձակել 2017թ․։

Թուրքական ԶԼՄ-ները մարդասպանին անվանել էին «Որսորդ» այն բանից հետո, երբ նա իր զոհերին անվանել էր որս, իսկ նրանց ունեցվածքը՝ «պարգեւատրում»։

Բժշկական փորձագետները հաստատել են, որ Կայապինարը հոգեկան խնդիրներ չի ունեցել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետը կարեւորել է Ժորժ Կեպենեկյանի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում
25 Ապրիլի 2019 - 20:32
Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։
ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը
25 Ապրիլի 2019 - 19:53
Նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը, որը նա հեղինակել էր 1945-ի ապրիլի 24-ին, վաճառքի կհանվի ԱՄՆ-ում:

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
25 Ապրիլի 2019 - 19:52
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հզոր տորնադոն զոհերի և ավերածությունների պատճառ
25 Ապրիլի 2019 - 19:32
Հինգշաբթի ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ռաստոն քաղաքում մոլեգնող տորնադոյի հետեւանքով երկու մարդ մահացել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոն Բել Էդվարդսին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում
25 Ապրիլի 2019 - 17:11
Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում
25 Ապրիլի 2019 - 17:08
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:
Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25 Ապրիլի 2019 - 16:56
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Պուտինը Կիմ Չեն Ընին տակդիրներով բաժակներ է նվիրել
25 Ապրիլի 2019 - 16:47
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից որպես նվեր տակդիրներով բաժակներ է ստացել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կիևում Ռադայի շենքն «ականապատել են»
25 Ապրիլի 2019 - 16:46
Ոստիկանությունն ուկրաինական խորհրդարանի շենքի ականապատման վերաբերյալ հաղորդագրություն է ստացել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4731
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական