Facebook   Twitter
 
138 մլն դրամի չարաշահման կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի քաղաքապետարանի hարկային բաժնի նախկին պետը. խոսնակ

138 մլն դրամի չարաշահման կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի քաղաքապետարանի hարկային բաժնի նախկին պետը. խոսնակ

25 Փետրվարի 2019 - 18:14
Փետրվարի 24–ին չարաշահումների կասկածանքով ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի hարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը:
Այս մասին ասաց Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը:

Ըստ նրա` նույն գործի շրջանակներում հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ:

«2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը ստուգել էր քաղաքապետարանի վերջին երեք տարվա գործունեությունը և հայտնաբերել էին խախտումներ, որոնք կապված են եղել գույքահարկի և հողի հարկի հետ: Միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն դրամի չարաշահում։ Թե ինչպես է մեխանիզմը գործել, չգիտենք, բայց փաստը այն է, որ այդքան խախտում է կատարվել, քաղաքացիները վճարել են, կտրոնները կան, բայց իրենց անունով փաստացի պարտքեր են կուտակվել»,– ասաց մամուլի խոսնակը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոտայքի մարզում օպերլիազորը կաշառք ստանալու պահին բռնվել է. ԱԱԾ
29 Ապրիլի 2019 - 23:13
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Խարդախության համար հետախուզվող 28-ամյա Մանեն ներկայացել է ոստիկանություն
25 Ապրիլի 2019 - 19:25
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 28-ամյա Մանե Ղազարյանը, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ
19 Ապրիլի 2019 - 16:21
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 19-ին, ժամը 11:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին:
Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել
15 Ապրիլի 2019 - 17:02
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը:
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախող Երևանի բնակչին գրանցել է որպես հավաքարար, ԵՊԲՀ-ի ուսանող դստերը՝ լաբորանտ. ՔԿ
12 Ապրիլի 2019 - 13:19
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այնթափի 2 բնակիչ 50 000 դրամ կաշառք են տվել ՔԿՀ–ներից մեկին բուժակին, որպեսզի նա 4 հեռախոս փոխանցի ՔԿՀ–ում գտնվող իրենց հորը
06 Ապրիլի 2019 - 20:15
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կաշառակերության դեպք են արձանագրել
06 Ապրիլի 2019 - 14:45
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Առողջապահության փոխնախարարը կալանավորվեց
02 Ապրիլի 2019 - 19:02
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Փաստաբանը բողոքարկել է դատավորին կալանավորելու մասին դատարանի որոշումը
01 Ապրիլի 2019 - 16:59
3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական