Facebook   Twitter
 
Գեղադիր համայնքի նախկին ղեկավարը կեղծ պայմանագրերով 1.7 մլն դրամ է հափշտակել և յուրացրել

Գեղադիր համայնքի նախկին ղեկավարը կեղծ պայմանագրերով 1.7 մլն դրամ է հափշտակել և յուրացրել

01 Մարտի 2019 - 10:46
Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ Արագածի տարածքային բաժանմունքից տրամադրած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արագածի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավար Գ.Գ-ն 2013-2017թթ․ ընթացքում յուրացման և վատման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ 1․730․730 ՀՀ դրամ գումար։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը 2015-2016թթ․ կազմված ավտոմեքենայի վարձակալության կեղծ պայմանագրի հիման վրա համայնքի բյուջեից դուրս է գրել և յուրացրել 1․080․000 ՀՀ դրամ:

2017թ.-ին որպես պահակ հրամանագրված անձի անվամբ համայնքի բյուջեից փոխանցված ընդհանուր 456․730 ՀՀ դրամ գումարը վատնելու եղանակով հափշտակել է, իսկ 2013-2016թթ․ ընթացքում յուրացրել է որպես օգնություն ձևակերպված և համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր՝ 194․000 ՀՀ դրամ գումար։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում. 47 մլն դրամի հաղորդալար է հափշտակվել (տեսանյութ)
21 Մարտի 2019 - 17:27
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում , մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում
20 Մարտի 2019 - 15:00
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20,000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ
19 Մարտի 2019 - 22:05
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար դուրս գրված գումարները. Ոստիկանություն (տեսանյութ)
19 Մարտի 2019 - 13:19
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ:
Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թթ. համայնքի բյուջեից հափշտակել է շուրջ 14 մլն դրամ
18 Մարտի 2019 - 17:07
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ «հրաշագործ» սարքերով որոշում են պտղի սեռը. ահազանգ
15 Մարտի 2019 - 16:17
Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։
Ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 2.6 մլն դրամ ապահովագրավճար յուրացնելու համար
14 Մարտի 2019 - 16:15
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
13 Մարտի 2019 - 16:00
ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով
07 Մարտի 2019 - 13:41
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25
 
Լրահոս`