Facebook   Twitter
 
Սթափեցնող կոչ Վերին Գետաշենում անհանդուրժողականություն տարածողներին

Սթափեցնող կոչ Վերին Գետաշենում անհանդուրժողականություն տարածողներին

12 Մարտի 2019 - 12:17
Հարգելինե՛րս,
Փոփոխում ենք մեր կյանքը, փոփոխում ենք մեր ռազմավարությունը ապրելակերպի նկատմամբ, ձգտում ենք հասնելու պատշաճ ,օրինապահ երկրի կառուցման հիմքերը ամրացնելուն, և, արի ու տես, թե ինչ կարող է անել մի պաշտոնյա կարծրացած մտածելակերպով , պետության վարկանիշը զրոյացնելու, սեփական շահերն առաջ տանելու իր իսկ իրավունքները գերազանցելով, մարդկանց խառնելով իրար, անպատճելիության զգացումը հոգում փորձել ոտնահարել օրենքը, մարդու իրավունքը, ուրիշի սեփականության վրա ոտնձգումը:

Ի՞նչ է ստացվում: Աշխարհին դիմում ենք, որ ներդրումներ բերենք մեր երկիր, իսկ եղած ներդրողին ոտնահարում ենք, վերացնում ենք նրա ստեղծածը, ոտնահարում սեփականատիրոջ իրավունքները:

Մարտունու Վերին Գետաշեն գյուղը եղել է բարի, մարդկային, տրադիցիոն հարաբերություններով օժտված, իր հին ավանդույթներով հարուստ մի ամբողջություն, որը նվիրյալ է եղել իր գաղափարին, սիրել իր ստեղծարար կյանքը անգամ դժվարին պայմաններում: Գյուղի և նրա հարակից շատ սակավ ձեռնարկատերերի մեջ եղել են լավ հարաբերություններ: Եվ ահա, նոր գյուղապետը որոշեց, որ կան ձեռնարկություններ, որոնք պարտք են իրենց գյուղին 250 000 000 ՀՀ դրամ միայն այն պատճառով, որ տարածքային առումով գտնվում են հենց այդ համայնքում: Իր պահանջները ներկայացնելու համար հավաքելով մի քանի ակտիվիստների գնում է հրևան հիդրոկայանի վրա, ներխուժում ուրիշի սեփական տարածք, ապօրինաբար կանգնեցնում աշխատանքը` գումար շորթելու նպատակով:

Այսպիսի աբսուրդ երբևէ չէր հանդիպել մարդկային իրականության մեջ անգամ վատթարագույն պայմաններում բնակվող և գոյատևող ժողովուրդների կողմից:

Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել նման հանցագործություններ, ասե՛ք, խնդրե՛մ հարգելիներս: Ինչո՞ւ չի տրվում ավելի խիստ գնահատական նմանօրինակ անկարգություններին:

Ու քիչ չէ, որ մարդիկ դիմում են իրավապահ մարմիններին, էստեղ առաջ է գալիս մի արատավոր սխեմա` դրամ շորթելու նպատակով` ոտքի հանելով մի շարք մարդկանց և կազմակերպված ուղղորդելով ձեռնարկության վրա, պահանջելով գումարներ, վախեցնելով, որ թույլ չեն տա աշխատի, հետո աղմուկի դեպքում, միացվում է վարկաբեկման, խաբկանքի մեխանիզմը, հայրենասիրության, սոցիալական խնդիրների մասին մտածելու գաղափարախոսությունը, հետո, եթե դա էլ չանցավ, գյուղին ոտքի հանելու նոր մշակված մեխանիզմ, որի շնորհիվ դուրս բերել մարդկանց օրենքի իրավապահի դեմ:

Սթափվե՛ք: Դուք չէ, որ պետք է մարդկանց անունից հանդես գաք, խեղաթյուրեք բոլորին կռիվներ սարքեք, ճանապարհ փակելու կոչեր անեք: Հանգիստ թողեք ժողովրդին: Օրենքի առջև բոլորս հավասար ենք: Եվ դուք պարոն գյուղապետ, սովորեք հարգել իրավունքներ…. երբեք պահանջով չեք գնա Ձեր հարևանից փող ուզելու…… դրա համար խնդրում են, այլ ոչ սադրում մարդկանց և ուղղորդում անիրավ քայլերի:
Եվ խոհեմության եմ հրավիրում բոլոր նրանց, ովքեր ապրում և աշխատում են Նոր Հայաստանը ծաղկեցնելու և զարգացնելու համար` չխնայելով ֆիզիկական և հոգևոր լարվածություն, պահպանելով ազնիվ բնակչի իրական կերպարը՝ թույլ չտալով մտքի պղտորում և խեղաթյուրում:

Հարգանքով՝

ՀՀ քաղաքացի Ա.Ա.

 
Նմանատիպ նորություններ
Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ
29 Ապրիլի 2019 - 15:31
Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց
25 Ապրիլի 2019 - 19:46
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին
25 Ապրիլի 2019 - 12:05
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Աղիքային վարակ՝ Նավուրում․ աշակերտներն ու մանկապարտեզի սաները հսկողության տակ են
22 Ապրիլի 2019 - 14:38
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։
Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին
21 Ապրիլի 2019 - 21:05
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Սասուն Մանուկյանը:
Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
21 Ապրիլի 2019 - 12:26
Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Մարգարա-Էջմիածին ճանապարհին 1 սանտիմետր հաստությամբ ասֆալտի օգտագործման մասին լուրը ապատեղեկատվություն է
19 Ապրիլի 2019 - 15:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հերքում է այն տեղեկատվությունը, ըստ որի, օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20 սմ-ի փոխարեն։
Ցրտահարություն չի լինի, բայց անձրեւները շատ ինտենսիվ են լինելու մինչեւ ապրիլի 20-ը. սպասվում է կարկուտ. Ցոլակյան
18 Ապրիլի 2019 - 12:11
Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով:

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (Լուսանկարներ)
17 Ապրիլի 2019 - 16:58
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 96
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական