Facebook   Twitter
 
Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 30 մլն դրամի վնաս

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 30 մլն դրամի վնաս

13 Մարտի 2019 - 11:10
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 1 բոխի, 1 հողմատապալ ուռենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 221.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (3.2 խմ թափուկ վառելափայտ, 6.21 խմ վառելափայտ, 5.6 խմ կողահատ տախտակ) հաշվարկվել է 1.076.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7.5 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (25 բոխի, 3 թխկի, 74 կաղնի, 4 հացենի, 33 հաճարենի, 12 ղաժի, 1 թեղի, 1 լորենի, 1 ակացիա) հաշվարկվել է 27.247.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (15 խմ վառելափայտ, 1.2 խմ թափուկ վառելափայտ, 8.6 խմ կողահատ տախտակ) 1.261.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 37.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

Լոռի՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը) «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։

Արագածոտն՝ 2 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790 ՀՀ դրամ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վանաձորի առողջարանի տարածքում հաստաբուն ծառեր են հատվել. տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ ու վտանգավոր են եղե
30 Ապրիլի 2019 - 22:54
Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խոր էտ են արվել:
«Խոսրովի անտառում» հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս արգելոցի տարածքում է (Լուսանկարներ)
30 Ապրիլի 2019 - 14:32
ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia),Կովկասի բնության հիմնադրամի (CNF - Caucasus Nature Fund) համատեղ աշխատանքների արդյունքում 2018թ. հունվարի 23-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս գտնվում է արգելոցի տարածքում:
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացրել է նոր գումարներ
29 Ապրիլի 2019 - 17:01
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետեւյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) եւ «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):
ՀՀ բնապահպանության նախարարի՝ ՉԺՀ կատարած այցի մասին
29 Ապրիլի 2019 - 16:15
Չինական կողմի հրավերով ապրիլի 25–27-ը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին»։
Երևանի կենդանաբանական այգում սատկել է Բինգո անունով սպիտակ վագրը
29 Ապրիլի 2019 - 14:22
Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Վայոց ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել
28 Ապրիլի 2019 - 11:36
WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակում կրկին տեսախցիկները ընձառյուծ են ֆիքսել։ Այս տեղեկությունն ու տեսանյութը հրապարակվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) ֆեյսբուքյան էջում։
Երկու օրում երեք հրդեհ․ Սեւանի ճանապարհին, Գյումրիում, Արթիկում 1,2 հեկտար խոտածածկ տարածք է այրվել
28 Ապրիլի 2019 - 09:37
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 27-28-ն ահազանգեր են ստացվել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ապօրինի ծառահատում՝ Լոռիում. փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք
27 Ապրիլի 2019 - 16:53
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով:
662 ապօրինի հատված ծառեր՝ մեկ շաբաթում. Միայն «Դսեղի անտառտնտեսություն»-ում 193 ծառ է հատվել
26 Ապրիլի 2019 - 17:03
ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական