Facebook   Twitter
 
Ավշար գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ. փակել են կենտրոնական ճանապարհը

Ավշար գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ. փակել են կենտրոնական ճանապարհը

13 Մարտի 2019 - 13:00
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում այսօր՝ մարտի 13-ին, շարունակվում է դասադուլն ու գործադուլը, դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները փակել են կենտրոնական ճանապարհը։
Այս մասին պատմեց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը։

«Այս պահին ծնողները փակել են կենտրոնական ճանապարհը, նրանք իրենց հետ տարել են իրենց երեխաներին։ Մենք ուսուցիչներով դպրոցում ենք, սպասում ենք մարզպետարանի պատասխանին»,–նշեց նա։

Դպրոցի ուսուցչուհու խոսքով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանը, պատճառաբանելով թե իբր հիվանդության բյուլետեն ունի, չի ներկայացել գործի. «Երեկ շատ առույգ էր, նույնիսկ կանգնեց, հայտարարեց, թե իր աշխատավարձից կարող է մի որոշակի գումար տալ փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին, որ չբողոքեն»։

Կարինե Փամփուկչյանը հայտնեց, որ չնայած տնօրենը խոստացել էր հրաժարականի դիմում գրել, սակայն հետո հրաժարվել է հրաժարական տալ։

Ուսուցիչների եւ ծնողների պահանջը մնում է անփոփոխ. Նրանք պնդում են՝ տնօրենը պետք է հրաժարական տա, քանի որ նա արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել ուսուցիչների նկատմամբ եւ իրենք չեն կարող նրա հետ աշխատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։

Հավելենք, որ Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել. «Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաեւ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որեւէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։ Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը եւ մարզպետ Գարիկ Սարգսյանը հետեւողական են լինելու, որ եւ՛ Ավշարի, եւ՛ մարզի որեւէ այլ դպրոցում կամայական եւ անօրինական որեւէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին եւ աշակերտներին չտրվել որեւէ սադրանքի եւ հաճախել դպրոց»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը (Լուսանկարներ)
22 Մարտի 2019 - 16:51
Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ:
Ավշար գյուղի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գնացել են կառավարություն և նախագահական
21 Մարտի 2019 - 21:37
Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր՝ մարտի 21-ին եղել են կառավարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել նամակներ, և հանդիպել աշխատակազմի հետ՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականի պահանջով։
Ակունք գյուղում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է դատախազին
21 Մարտի 2019 - 11:44
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մարզպետի ինստիտուտի վերացումը դեռ ճիշտ չենք համարում, բայց դա իմ տեսլականն է. Պապիկյան
20 Մարտի 2019 - 13:56
Մինչեւ մենք չունենանք խոշոր եւ խոշորացված կայացած համայնքներ, մարզպետի ինստիտուտի վերացումը ճիշտ չենք համարում: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Համայնքներում եւս պետք է ներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան
20 Մարտի 2019 - 13:19
Հայաստանի համայնքներում պետք է ներդրվի համամասնական ընտրակարգ, եւ որպեսզի մոտեցումը ճիշտ լինի, մենք այստեղ միայն կուսակցական պատկանելիության վրա չպետք է դնենք շեշտը:
Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
20 Մարտի 2019 - 11:05
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Պայթեցման պատճառով Թումանյան քաղաքից մինչեւ «Սանահին» կայարան ճանապարհը փակ է լինելու երթեւեկության համար
19 Մարտի 2019 - 11:42
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչեւ «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։
Համայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիր
19 Մարտի 2019 - 11:11
Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 27 տարի, արտաքին լուսավորություն չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են, շարքից դուրս եկել։
Զարթոնքցիները սպառնում են վաղվանից փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները
18 Մարտի 2019 - 16:31
Զարթոնքցիները մեկ օրով դադարեցրած ցույցերը վաղը վերսկսելու են, եթե մինչև այդ համայնքապետ Պարույր Սարգսյանը հրաժարական չներկայացնի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 92
 
Լրահոս`