Facebook   Twitter
 
Գեղարքունիքի Ծովակ համայքնի բնակիչները փակել էին Երևան-Վարդենիս ավտոճանապարհը

Գեղարքունիքի Ծովակ համայքնի բնակիչները փակել էին Երևան-Վարդենիս ավտոճանապարհը

14 Մարտի 2019 - 13:44
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել համացանցի իր էջում` անդրադառնալով Ծովակ համայնքի բնակիչների կողմից ավտոճանապարհները փակելուն:
Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ այսօր ժամը 1️⃣2️⃣.0️⃣0️⃣-ի սահմաններում Ծովակ համայնքի բնակիչները փակել են Երևան-Վարդենիս ավտոճանապարհը Ծովակի հատվածում: Անմիջապես կապ հաստատեցի ճանապարհը փակած քաղաքացիների հետ և պարզեցի, որ մարդիկ դժգոհում են իրենց համայնքի ավտոճանապարհի վատ վիճակից եւ պահանջում են նորոգել այն:

Քանի որ Գեղարքունիքի մարզպետի առաջարկով ՀՀ Կառավարությունն արդեն ընդունել է Ծովակի եւ եւս 3️⃣ համայնքների ավտոճանապարհները նորոգելու ծրագիրը, ուստի դարձյալ քննարկելով հարցը` զրուցեցի ճանապարհը փակած մարդկանց հետ՝ տեղեկացրեցի Կառավարության համապատասխան ծրագրով նախատեսված կարգավորման մասին: Խնդրեցի բացել ավտոճանապարհը՝ հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին օգտվել ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքից:

Առողջ երկխոսության արդյունքում արդեն ժամը 1️⃣2️⃣:2️⃣5️⃣-ին ավտոճանապարհն ամբողջությամբ բաց էր:

Շնորհակալություն սիրելի քաղաքացիներ. եկե’ք համագործակցված աշխատենք ու ամեն ինչ լավ է լինելու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եկեք ընտրենք ճերմակ առագաստները. Գոռ Գևորգյանի քնարական զեղումը
23 Մարտի 2019 - 15:07
Օղակաձև այգում այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ պատգամավորների շաբաթօրյակի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանը և ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը միասին բարդի տնկեցին։
Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում. դուրս բերելու համար ժամանել է ջրասուզակ
23 Մարտի 2019 - 15:01
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է
23 Մարտի 2019 - 14:50
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։
Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
23 Մարտի 2019 - 14:26
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել
23 Մարտի 2019 - 14:22
Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
23 Մարտի 2019 - 14:20
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
23 Մարտի 2019 - 14:19
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
23 Մարտի 2019 - 14:16
Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15663
 
Լրահոս`