Facebook   Twitter
 
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100%-ով իրավական է, իսկ աշխատողները նոր աշխատանք կգտնեն. Հայկ Մարության

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100%-ով իրավական է, իսկ աշխատողները նոր աշխատանք կգտնեն. Հայկ Մարության

14 Մարտի 2019 - 22:07
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե Օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելն իրավական է:
«Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- ասաց Հ. Մարությանը:

Հարցին՝ ապամոնտաժվելու են բոլո՞ր սրճարանները, Հայկ Մարությանը պատասխանեց, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա:

Քաղաքապետը շեշտեց, որ սա առաջին քայլն է: «Ես զրուցում էի երգիչներից մեկի հետ, ասում էր, որ երբ արիան մի փոքր ցածր ես կատարում, դրսի երաժշտությունը ավելի բարձր ես լսում: Երբ սրճարանները վերանան, վերականգնվի կանաչ գոտին, մշակութային մթնոլորտը, կողքի երևույթներն էլ կվերանան»,- մանրամասնեց Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ մարդիկ գործազուրկ են մնում, Մարությանն ընդգծեց, որ նշվող թվերն ուռճացված են, իրենք հաշվարկել են, թե այդ սրճարանները քանի աշխատող ունեն, և խոսքը տասնյակի մասին է: «Ինձ համար շատ կարևոր է ամեն մի աշխատատեղը, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքը: Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել է աշխատանք, Սարյանի սրճարաններից մեկն առաջարկություն է արել, միացել են Սարյանի մնացած սրճարանները: Խոսում ենք սրճարանների հետ, ասում ենք՝ միգուցե վերցնեք, խնդրում ենք՝ վերցրեք: Նույն մեր երևանցիներն են, մենք տառապում ենք իրենց խնդիրներով»,- հավելեց նա:

Հայկ Մարությանն ասաց, որ սրճարանի սեփականատերերը դուրս չեն եկել կոնտակտի, բայց «ամեն ինչ մաքսիմալ կոռեկտ է արվել», դեռ դեկտեմբերին ծանուցվել են, հունվարին էլ նամակներ են ուղարկել 3 տնտեսվարող սուբյեկտի, որտեղ ասվել էր, որ ողջամիտ ժամկետներում սրճարաններն իրենք ապամոնտաժեն սրճարանները:

«Զանգել ենք, խոսել ենք տնօրենների հետ, ասել են, որ չեն ապամոնտաժելու, դուք ինչ ուզում եք, արեք: Մեր կողմից ամեն ինչ արվել է, որ իրենց կոմֆորտ լինի: Իրավական առումով 100 տոկոսանոց է, մարդկային առումով էլ մենք ամեն ինչ 100 տոկոսանոց ենք արել, որովհետև իրենք մեր քաղաքացիներն են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց ցանկացել են հանդիպել տնօրենները, բայց ոչ սեփականատերերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17395
 
Լրահոս`