Facebook   Twitter
 
Հնդիկ տղամարդը սխալմամբ տավարի միս է կերել և ինքնատիպ փոխհատուցում է պահանջում սուպերմարկետից, որտեղից այն գնել էր գառան մսի պիտակով

Հնդիկ տղամարդը սխալմամբ տավարի միս է կերել և ինքնատիպ փոխհատուցում է պահանջում սուպերմարկետից, որտեղից այն գնել էր գառան մսի պիտակով

14 Մարտի 2019 - 23:37
Նոր Զելանդիայում բնակվող հնդիկ տղամարդը վեճի մեջ է մտել սուպերմարկետի հետ, որը պատահաբար տավարի միս է վաճառել՝ գառան մսի մակնշմամբ:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, տղամարդը պահանջում է հոգու մաքրման ուղևորության ուղարկել Հնդկաստան որպես փոխհատուցում, սակայն սուպերմարկետի ցանցը ցանկանում է միայն $200-ի հավաստատոմս առաջարկել:

Ջասվինդեր Փոլն իր հոգևոր պահանջները ներկայացնում է 2018-ի սեպտեմբերից, երբ խանութից գնել էր «գառան տապակա» մակնշմամբ սննդամթերքը: Նա գնել է մսամթերքը, տարել տուն և պատրաստել: Նա միայն ուտելուց հետո է նկատել, որ փաթեթի վրա մեկ այլ պիտակ էլ է եղել, որը մատնանշում էր, որ գնված ապրանքը տավարի միս է:

«Հասկանում եմ, որ սա սովորական դեպք է թվում, սակայն ինձ համար շատ բարդ է: Ես խախտել եմ կրոնս մեկ այլ մարդու անփութության պատճառով: Իմ հավատքի համաձայն՝ ես պետք է հետ գնամ իմ երկիր և սրբազան ծիսակարգեր կատարեմ 4-6 շաբաթ և մաքրագործվեմ վանականների կողմից, որպեսզի կարողանամ շարունակել իմ կրոնական ուղին», - ասել է հնդիկ տղամարդը:

Այժմ նա մտադիր է դատի տալ սուպերմարկետին՝ չբավարարվելով նրանց առաջարկած փոխհատուցամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
Զելենսկին բացատրել է, թե ինչու է պատրաստ ծնկի գալ Պուտինի առաջ
25 Մարտի 2019 - 23:19
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին բացատրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ ծնկի գալ պատրաստ լինելու մասին իր բառերը:
71-ամյա բրիտանուհին դարձել է ամենատարեց էրոտիկ պարուհին
25 Մարտի 2019 - 23:08
71-ամյա Մերիլին Բերսին դարձել է Մեծ Բրիտանիայում բուրլեսկի ամենատարեց պարուհին:
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում պաղեստինցի զինյալների դիրքերին Գազայի ամբողջ տարածքով
25 Մարտի 2019 - 23:05
Իսրայելի զինված ուժերը սկսել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների դեմ լայնամասշտաբ գործողությունը, իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում պաղեստինցի գրոհայինների դիրքերին Գազայի հատվածում, այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Տղայի ազդրը կոտրվել է երկու մասի մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:50
Բրիտանիայից 2-ամյա Հարիս Բրաունը ծնողների մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով կոտրել է ազդրը:
Առնվազն 11 մարդ է մահացել Իրանում՝ հեղեղումների հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:22
Իրանի հարավ և արևմուտքի Շիրազ քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել և 35-ը՝ տուժել, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդիին:
Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում է Airbus А330 ինքնաթիռներով
25 Մարտի 2019 - 21:18
Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից և այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով, հայտնել է The Jakarta Post թերթը՝ հղում անելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4617
 
Լրահոս`