Facebook   Twitter
 
Էրդողանը նշել է Ռուսաստանի կողմից S-400 համակարգերի մատակարարման ժամկետը

Էրդողանը նշել է Ռուսաստանի կողմից S-400 համակարգերի մատակարարման ժամկետը

15 Մարտի 2019 - 08:33
Անկարան, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, մտադիր չէ հետ կանգնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման որոշումից, Haberturk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Մեզ համար այդ գործարքն ավարտված է, հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է Էրդողանը` շեշտելով, որ Ռուսաստանը S-400 համակարգերի մատակարարումը կսկսի այս տարվա հուլիսին:

Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ է քննարկել նաև «Patriot» զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, որը կապված է մի քանի չափանիշների հետ` համատեղ արտադրություն, փոխանցում և գին:

«Այդ չափանիշների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումը շատ դրական էր»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփի դուստրն ու փեսան խախտել են ԱՄՆ օրենքը
22 Մարտի 2019 - 20:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին ու նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ովքեր Սպիտակ տան պաշտոնատար անձինք են, աշխատանքային հաղորդագրությունների համար օգտագործել են ոչ պետական հավելվածներ։
Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհի թիվն ավելացել է
22 Մարտի 2019 - 19:38
Զիմբաբվեում «Իդայ» արևադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների և տեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 259-ի, հայտել է Reuters-ը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տվյալներին:
Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան անվանափոխելու որոշումն օրինական է ճանաչվել
22 Մարտի 2019 - 18:43
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանությամբ մարտի 22-ին հանդես է եկել երկրի արդարադատության նախարարությունը:
Կանադայում տղամարդը գործընկերների հետ գնած տոմսով 1 մլն կանադական դոլար է շահել ու անհետացել
22 Մարտի 2019 - 18:11
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սուրեյ քաղաքի գործարաններից մեկի 4 աշխատակից դատի են տվել իրենց գործընկերոջը, որը վիճակախաղի ջեքփոթն է շահել: Ինչպես գրում է Global News-ը, նրանք պնդում են, որ շահած տոմսն իրենք գնել են միասին, սակայն շահած գումարը Հունգ Սենսուվան անունով իրենց գործընկերը ոչ ոքի հետ չի կիսել:
Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
22 Մարտի 2019 - 18:09
Նախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Երկար եմ մտածել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ. Թրամփ
22 Մարտի 2019 - 17:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար էր մտածել Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու վերաբերյալ:
Բրիտանացին 4 տարի է իրեն հայելու մեջ չի նայում
22 Մարտի 2019 - 17:35
Բրիտանացի Սթիվեն Գիլատը սկսել է վախենալ հայելու, և իր արտացոլումը պատկերող այլ մակերեսների մեջ նայելուց 4 տարի առաջ։ Նա նաև չի սիրում լուսանկարվել։ Դա տեղի է ունեցել նյարդային խանգարման պատճառով՝ գրում է Metro-ն։
Մեծ Բրիտանիայում անօթևանները խոստովանել են, որ օրական 800 դոլար են վաստակում
22 Մարտի 2019 - 17:27
Բրիտանացի անօթևանները խոստովանել են, որ օրական մինչև 600 ֆունտ ստեռլինգ են վաստակում: The Daily Mail-ը հարցազրույց է վերցրել երկու տղամարդուց, որոնցից մեկը Լոնդոնում բնակարանի սեփականատեր է, իսկ մյուսը տուն ունի Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Դատֆորդ քաղաքում:
Գոլանի բարձունքի մասին Թրամփի հայտարարությունը կարող է բախումների նոր փուլի հանգեցնել. Իրանի ԱԳՆ
22 Մարտի 2019 - 17:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը կարող է բախումների նոր փուլի հանգեցնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4603
 
Լրահոս`