Facebook   Twitter
 
Հայտնի են «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանները

Հայտնի են «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանները

15 Մարտի 2019 - 08:36
Netflights ավիատոմսերի որոնման առցանց ծառայությունը կազմել է «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշային աղյուսակը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` ծառայության աշխատակիցներն ուսումնասիրել են 25 օդանավակայան և համեմատել դրանցում առկա սպա կենտրոնները, մարզասրահները, մեդիտացիայի, յոգայի և աղոթքի համար նախատեսված սենյակները, հանգստի գոտիները և այլն:

Ըստ այդմ` «առողջության համար ամենաօգտակարը» ճանաչվել է Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը` հավաքելով 23 միավոր: Երկրորդ տեղում Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանն է: Դրան հաջորդում են Դուբայի և Սինգապուրի օդանավակայանները:

Առաջին տասնյակում են նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, Վանկուվերի, Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան, Տոկիոյի, Սան Ֆրանցիսկոյի և Տորոնտոյի օդանավակայանները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփի դուստրն ու փեսան խախտել են ԱՄՆ օրենքը
22 Մարտի 2019 - 20:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին ու նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ովքեր Սպիտակ տան պաշտոնատար անձինք են, աշխատանքային հաղորդագրությունների համար օգտագործել են ոչ պետական հավելվածներ։
Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհի թիվն ավելացել է
22 Մարտի 2019 - 19:38
Զիմբաբվեում «Իդայ» արևադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների և տեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 259-ի, հայտել է Reuters-ը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տվյալներին:
Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան անվանափոխելու որոշումն օրինական է ճանաչվել
22 Մարտի 2019 - 18:43
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանությամբ մարտի 22-ին հանդես է եկել երկրի արդարադատության նախարարությունը:
Կանադայում տղամարդը գործընկերների հետ գնած տոմսով 1 մլն կանադական դոլար է շահել ու անհետացել
22 Մարտի 2019 - 18:11
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սուրեյ քաղաքի գործարաններից մեկի 4 աշխատակից դատի են տվել իրենց գործընկերոջը, որը վիճակախաղի ջեքփոթն է շահել: Ինչպես գրում է Global News-ը, նրանք պնդում են, որ շահած տոմսն իրենք գնել են միասին, սակայն շահած գումարը Հունգ Սենսուվան անունով իրենց գործընկերը ոչ ոքի հետ չի կիսել:
Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
22 Մարտի 2019 - 18:09
Նախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Երկար եմ մտածել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ. Թրամփ
22 Մարտի 2019 - 17:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար էր մտածել Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու վերաբերյալ:
Բրիտանացին 4 տարի է իրեն հայելու մեջ չի նայում
22 Մարտի 2019 - 17:35
Բրիտանացի Սթիվեն Գիլատը սկսել է վախենալ հայելու, և իր արտացոլումը պատկերող այլ մակերեսների մեջ նայելուց 4 տարի առաջ։ Նա նաև չի սիրում լուսանկարվել։ Դա տեղի է ունեցել նյարդային խանգարման պատճառով՝ գրում է Metro-ն։
Մեծ Բրիտանիայում անօթևանները խոստովանել են, որ օրական 800 դոլար են վաստակում
22 Մարտի 2019 - 17:27
Բրիտանացի անօթևանները խոստովանել են, որ օրական մինչև 600 ֆունտ ստեռլինգ են վաստակում: The Daily Mail-ը հարցազրույց է վերցրել երկու տղամարդուց, որոնցից մեկը Լոնդոնում բնակարանի սեփականատեր է, իսկ մյուսը տուն ունի Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Դատֆորդ քաղաքում:
Գոլանի բարձունքի մասին Թրամփի հայտարարությունը կարող է բախումների նոր փուլի հանգեցնել. Իրանի ԱԳՆ
22 Մարտի 2019 - 17:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը կարող է բախումների նոր փուլի հանգեցնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4603
 
Լրահոս`