Facebook   Twitter
 
Կբացվի ծխախոտի նոր գործարան. Որն էր ՊԵԿ նախկին նախագահի նպատակը. «Հրապարակ»

Կբացվի ծխախոտի նոր գործարան. Որն էր ՊԵԿ նախկին նախագահի նպատակը. «Հրապարակ»

15 Մարտի 2019 - 09:38
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։
Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ ևս։ Բայց ապրիլին տեղի ունեցավ հեղափոխություն, և Հարությունյանն ու նրա թիմը հեռացան իշխանությունից, Սերժի Վաչոյին էլ երկու անգամ բռնեցին-բաց թողեցին իրավապահները։

Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի բիզնես պրոյեկտն այս ամիսներին կանգ չի առել, ներդրումներն ու գործարանի կառուցումը շարունակվել են, քանզի չէին կարող այդքան գումարը ջուրը լցնել ու հետ կանգնել պրոյեկտից։ Եվ շուտով՝ երևի թե մեկ ամսվա ընթացքում, տեղի կունենա գործարանի բացումը։ Գործարանը, ինչպես տեղեկացանք, կառուցվում է Աբովյանի տարածքում, ծխախոտ արտադրող ընկերությունն էլ կոչվելու է «ԱրմՏաբակ»։

Ասում են՝ այս գործարանի կառուցումից հատկապես շատ էին նեղվել «Գրանդ տոբակոյի» տերերը՝ Վարդանյանները, որոնք սա համարում էին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված դեմարշ։ Եվ թերևս նաև սա նպաստեց, որ հեղափոխության օրերին «Գրանդ հոլդինգն» արագությամբ միացավ հեղափոխությանն ու նպաստեց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը։ Բայց կարծես թե դա էլ նրանց չփրկեց, քանզի գործարանը, այնուամենայնիվ, կառուցվեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել Վարդան Հարությունյանի հետ, բայց չհաջողվեց, պարզվեց՝ երկրում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
23 Մարտի 2019 - 14:26
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել
23 Մարտի 2019 - 14:22
Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
23 Մարտի 2019 - 14:20
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
23 Մարտի 2019 - 14:19
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
23 Մարտի 2019 - 14:16
Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել
23 Մարտի 2019 - 13:58
Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից
23 Մարտի 2019 - 13:47
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։
Հենա մարզ ա, էլի. Փաշինյանն ընտանիքի հետ մաքրություն արեց Երևան–Սևան մայրուղու սկզբնամասում
23 Մարտի 2019 - 13:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքից հետո ընտանիքի անդամների հետ գնաց Կոտայքի մարզ՝ շաբաթօրյակ անելու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16845
 
Լրահոս`