Facebook   Twitter
 
Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում. Փաշինյան

Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում. Փաշինյան

15 Մարտի 2019 - 11:22
Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի։ Երբ քաղաքացին խանութից գնում է կաթնամթերք, նա պետք է համոզված լինի, որ իր գնածը կաթնամթերք է»,–նշեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ այժմ այլեւս չպետք է թույլ տալ, որ առեւտուրն իրականացվի փողոցում, ինչպես 1990-ականների սկզբին էր. «Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, մենք սկսել ենք «սեղանիկներից», որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային նոր ֆենոմեն էին։ Այս ժամանակ առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն «մայթերին»։ Սակայն հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»։

Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Մենք չպետք է առեւտրային այս գործընթացները դիտարկենք եւ փոխկապակցնենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության հետ։ Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքներիկ պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով»։

Վարչապետը հավելեց, որ կառավարության առաջիկա նպատակի՝ արտահանման ծավալների ավելացման համար կարեւոր է նաեւ հայրենական արտադրանքի ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին. «Մեր մեծագույն խնդիրը առաջիկա շրջանում ստանդարտների բարձրացումն է, ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Սա հնարավորության կտա իրագործել մեր կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը, համաձայն որի՝ մենք Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք արտահանմանը միտված, մինչդեռ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում իրագործել, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ–ում, ԱՄՆ–ում, ԵԱՏՄ–ի երկրներում»։

ՀՀ վարչապետը իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն. «Սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն, դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես եւ տուրիզմի առումով, եւ ընդհանրապես բոլոր հնարավոր առումովներով, սա համապարփակ թեմա է»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փորձագետները նշել են կանանց դավաճանության հիմնական պատճառները
20 Մարտի 2019 - 23:55
Ashley Madison ծանոթությունների կայքէջի ներկայացուցիչները հարցման հիման վրա պարզել են, թե ինչ պատճառներով են որոշ կին օգտատերեր դավաճանում իրենց զուգընկերներին։
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից
20 Մարտի 2019 - 23:35
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել Աբովյանում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:30
Ճանապարհային ոստիկանությունն օրերս ուժեղացված ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյան քաղաքում, որտեղ մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն 2 մլն դրամի չարաշահում են հայտնաբերել քրեակատարողական հիմնարկում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:24
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված պաշտոնեական չարաշահման մասին։
Էրդողանն իրեն ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան է համարում
20 Մարտի 2019 - 23:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական սովորություն ունի՝ գժտվել օտարերկրյա կառավարությունների հետ, գրում է The Telegraph-ը:
Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»
20 Մարտի 2019 - 23:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17318
 
Լրահոս`