Facebook   Twitter
 
Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է

Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է

15 Մարտի 2019 - 11:25
Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ այդ սրճարաններում աշխատում է երկուսից երեք տասնյակ մարդ: «Երբ ասում եմ՝ աշխատում են, նկատի ունեմ գրանցված աշխատողներին, իսկ եթե աշխատում են ու գրանցված չեն, դա արդեն Քրեական օրենսգրքի հետ է առնչվում: Հնարավոր է նաև, որ նախկին վարձակալներն իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:

Իսկ թե ինչու այսօր ընդվզում չկա, ինչով է պայմանավորված, որ ընդդիմացողները չեն բողոքում, Կարապետյանը վստահեցրեց, որ ստվերային պայմանավորվածություն չի եղել: «Չեմ կարող ասել՝ ինչու է հանգիստ, ստվերային պայմանավորվածություն չի եղել»,- ասաց նա:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ հույս ուներ, որ այսօր ընդվզում չի լինի: «Հանրությունը համոզվում է, որ ոչ միայն գործընթացն օրինական է, այլև բխում է քաղաքի շահերից»,- ասաց նա:

Հարցին էլ՝ քաղաքապետը նշել է, որ սա միայն պրոցեսի սկիզբն է, և որ գործընթացը շարունակական է լինելու, հաջորդը որ տարածքն է լինելու, նա ասաց, որ որևէ գործընթաց սկսելուց առաջ քննարկվում, ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը:

«Տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել: Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ: Հարցեր են հնչում՝ ինչու չենք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված: Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները, որքան էլ դուր գան կամ չգան մեզ, գրանցված են որպես սեփականություն, և իրավական միակ ճանապարհը՝ դրանք վերստին անտառ կամ այգի դարձնելու, պետք է քաղաքապետարանը գնի դրանք»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին քաղաքապետարանը նման միջոցներ չունի:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունն ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր քաղաքի տարբեր հատվածներում: «Օրինակ, օղակաձև այգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որպեսզի հետագա քայլերի մասով հստակություն մտցվի»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարաններն են հետագայում ապամոնտաժվելու, նա ասաց, որ այո, կարելի է այդպես ասել: «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետև դրանք չկան»,- նշեց նա:

Կարապետյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթների ընթացքում՝ այս սեզոնին, ապամոնտաժված սրճարանների տեղում կտեսնենք կանաչ տարածքը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փորձագետները նշել են կանանց դավաճանության հիմնական պատճառները
20 Մարտի 2019 - 23:55
Ashley Madison ծանոթությունների կայքէջի ներկայացուցիչները հարցման հիման վրա պարզել են, թե ինչ պատճառներով են որոշ կին օգտատերեր դավաճանում իրենց զուգընկերներին։
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից
20 Մարտի 2019 - 23:35
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել Աբովյանում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:30
Ճանապարհային ոստիկանությունն օրերս ուժեղացված ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյան քաղաքում, որտեղ մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն 2 մլն դրամի չարաշահում են հայտնաբերել քրեակատարողական հիմնարկում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:24
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված պաշտոնեական չարաշահման մասին։
Էրդողանն իրեն ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան է համարում
20 Մարտի 2019 - 23:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական սովորություն ունի՝ գժտվել օտարերկրյա կառավարությունների հետ, գրում է The Telegraph-ը:
Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»
20 Մարտի 2019 - 23:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17318
 
Լրահոս`