Facebook   Twitter
 
Արարատ Միրզոյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին փոխանակվել են դժգոհություններով

Արարատ Միրզոյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին փոխանակվել են դժգոհություններով

15 Մարտի 2019 - 12:03
Երևանում հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոխանակվել են դժգոհություններով՝ կապված արտաքին քաղաքական մի շարք հարցերով:
ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, ԱԺ նախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը:

«Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ:

Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

Իսկ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով, նա դատապարտել է Արցախի Հանրապետությունից պատվիրակությունների այցերն Աբխազիա և Հարավային Օսիա:

Ս.Զուրաբիշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացը և դրանց լուծման հարցում համագործակցությունը երկու երկրների համար կարևոր է:

«Եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա հիմնական և միակ հետաքրքրությունը մեզ համար այն է, որ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվեն և ճանաչվեն ոչ միայն բառերով, այլև փաստացիորեն», - ասել է Ս. Զուրաբիշվիլին:

«Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում է Աբխազիա և Հարավային Օսիա և հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են և որոնում են որևէ համաչափություն: Դա շատ տխուր և ցավալի է մեզ համար», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
22 Մարտի 2019 - 21:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
22 Մարտի 2019 - 21:55
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
22 Մարտի 2019 - 21:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։
89 տարեկան հասակում մահացել է նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը
22 Մարտի 2019 - 20:31
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներին առնչվող հարցեր (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:23
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
Ֆեդերեր․ Մտադիր չեմ ավարտել կարիերաս
22 Մարտի 2019 - 20:06
Աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
ԿԳՆ նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:04
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17350
 
Լրահոս`