Facebook   Twitter
 
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ռաբիոյին հեռացրել է մարզումներից անպատշաճ վարքի համար

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ռաբիոյին հեռացրել է մարզումներից անպատշաճ վարքի համար

15 Մարտի 2019 - 12:32
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի նկատմամբ հերթական պատժամիջոցն է կիրառվել վերջին ամիսներին իր պահվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է Paris United-ը, փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է ֆուտբոլիստին հեռացնել թիմի հետ մարզումներից` վերջնականապես նրան կտրելով թիմակիցներից:

Տուխելը նման որոշում է կայացրել Ռաբիոյի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի` «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց հետո գիշերային ակումբ այցելելու պատճառով:

Նշվում է, որ Տուխելը Ռաբիոյի տաղանդի մեծ երկրպագուն է և նրա հետ առանձնազրույցի ընթացքում իր ափսոսանքն է հայտնել ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի համար:

Հիշեցնենք` 23-ամյա ֆրանսիացիու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: Ավելի վաղ նա հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, ինչից հետո նրան ուղարկել էին երկրորդ թիմ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եվրո-2020․ Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան․ Բուքմեյքերների կարծիքը
23 Մարտի 2019 - 13:19
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Սարաեւոյում կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի նոր սննդակարգի նրբությունները․ Պատմում է թիմի բժիշկը
23 Մարտի 2019 - 12:27
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի մեկնարկին պատրաստվում է նոր սննդակարգով: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի առաջարկով Հայաստան էին ժամանել իսպանացի սննդաբաններ, մարզական սննդի մասնագետներ, որոնք նոր սննդակարգ են մշակել հայ ֆուտբոլիստների համար:
Եվրո-2020․ Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան, օրվա մյուս հանդիպումները
23 Մարտի 2019 - 09:24
Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 23-ին կավարտվեն առաջին տուրի հանդիպումները։ Հանդես կգան D, F, J խմբերում ընդգրկված հավաքականները։
Ժորդի Ալբա․ Ապուշություն կստացվի, եթե «Բարսելոնան» բաց թողնի չեմպիոնությունը
22 Մարտի 2019 - 21:02
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան գնահատել է կատալոնական ակումբի հնարավորություններն այս մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը։
Ֆեդերեր․ Մտադիր չեմ ավարտել կարիերաս
22 Մարտի 2019 - 20:06
Աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
Վառանը գործընկերներին հայտնել է, որ ամռանը ցանկանում է հեռանալ «Ռեալից»
22 Մարտի 2019 - 19:25
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վառանը կարող է հեռանալ իսպանական ակումբից:
Հայաստանի եւ Լատվիայի Մ-19 հավաքականները խաղացել են ոչ ոքի
22 Մարտի 2019 - 18:46
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին պատրաստվող Հայաստանի Մ-19 հավաքականը Լատվիայում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի Մ-19 հավաքականի հետ։
Գարեթ Բեյլ․ Շատ էի հավանում Անրիի եւ Բերգկամպի ժամանակների «Արսենալը»
22 Մարտի 2019 - 18:20
Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ պատանեկության տարիներին հավանել է Լոնդոնի «Արսենալի» խաղը։ Բեյլը նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2479
 
Լրահոս`