Facebook   Twitter
 
Տավուշում 61-ամյա որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը

Տավուշում 61-ամյա որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը

15 Մարտի 2019 - 13:26
Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի որդուն՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:

Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր. oր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:

Կայքը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
23 Մարտի 2019 - 14:16
Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել
23 Մարտի 2019 - 13:58
Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից
23 Մարտի 2019 - 13:47
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։
Հենա մարզ ա, էլի. Փաշինյանն ընտանիքի հետ մաքրություն արեց Երևան–Սևան մայրուղու սկզբնամասում
23 Մարտի 2019 - 13:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքից հետո ընտանիքի անդամների հետ գնաց Կոտայքի մարզ՝ շաբաթօրյակ անելու։
Ավտոլվացման կետից ավտոմեքենա էին փախցրել
23 Մարտի 2019 - 13:20
Մարտի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ
23 Մարտի 2019 - 13:17
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։
Սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
23 Մարտի 2019 - 13:03
Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
WhatsApp-ը սպամից խուսափելու համար նոր գործառույթ է մշակել
23 Մարտի 2019 - 13:02
WhatsApp մեսենջերում շուտով կհայտնվեն նոր գործառույթներ, որոնք թույլ կտան օգտատերերին հայտնաբերել սպամ պարունակող հաղորդագրությունները, գրում է WABetaInfo-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15632
 
Լրահոս`