Facebook   Twitter
 
Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին ցանկանում է Ուկրաինան վերածել «մեծ տերության»

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին ցանկանում է Ուկրաինան վերածել «մեծ տերության»

15 Մարտի 2019 - 14:02
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր է այդ երկիրը վերածել «մեծ տերության»:
«Ես ոչ մի քաղաքական հավակնություն չունեմ Ուկրաինայում»,- ասել է Սահակաշվիլին՝ մարտի 15-ին ելույթ ունենալով «1+1» ուկրաինական հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում: Նա նշել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա, «որպեսզի օգնի ժողովրդին»: «Ես պարզապես ցանկանում եմ, որ Ուկրաինան դառնա «մեծ տերության», հավելել է նա:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն: Մինչդեռ ուկրաինացի սահմանապահները հայտարարել են, որ Սահակաշվիլիին թույլ չեն տա մտնել երկրի տարածք: Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել է, որ Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում է անկագություններով ու քաոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն
23 Մարտի 2019 - 11:54
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի եկեղեցին կաղոթի արդար նախագահական ընտրությունների համար
23 Մարտի 2019 - 11:53
Ուկրաինայի տեղական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Եպիֆանիյ Դումենկոն կարգադրել է նախընտրական շրջանում աղոթքներ կատարել հաջող նախագահական ընտրությունների անցկացման համար, այս մասին գրում է lb.ua գործակալությունը՝ հղում անելով Եկեղեցու մամուլի ծառայությանը:
Լուկաշենկոն պաշտոնյաներին խորհուրդ տվեց շատ շարժվել
23 Մարտի 2019 - 11:39
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաները պետք է օրական առնվազն 5 կիլոմետր քայլեն: Այս մասին հաղորդում է Բելթան:
Կիմ Չեն Ընը հեռացրեց իր աձնական լուսանկարչին
23 Մարտի 2019 - 11:01
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարչին հեռացրել են կուսակցությունից և ազատել աշխատանքից: Daily NK թերթի տվյալներով՝ խոսքը Ռի ազգանունով մի մարդու մասին է, որն աշխատում է Korean Art Film Studio-ում:
Իտալիան եւ Չինաստանը ցանկանում են վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը
23 Մարտի 2019 - 10:51
Իտալիան եւ Չինաստանը ցանկանում են վերակենդանացնել հնագույն Մետաքսի ճանապարհի ոգին՝ խորացնելով իրենց առեւտրային եւ ներդրումային կապերը, ուրբաթ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հռոմ ուղեւորության ժամանակ, հայտնում է MIGnews-ը:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին պատմել է, թե ինչպես է պատկերացնում Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ
23 Մարտի 2019 - 10:34
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական Ictv հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պատկերացնում Ղրիմի թերակղզու վերադարձն Ուկրաինայի կազմ:
Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
22 Մարտի 2019 - 23:58
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գոլանի բարձունքների կարգավիճակն անփոփոխ է
22 Մարտի 2019 - 23:42
ՄԱԿ-ը չի փոխել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հայտնել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի դուստրն ու փեսան խախտել են ԱՄՆ օրենքը
22 Մարտի 2019 - 20:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին ու նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ովքեր Սպիտակ տան պաշտոնատար անձինք են, աշխատանքային հաղորդագրությունների համար օգտագործել են ոչ պետական հավելվածներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4604
 
Լրահոս`