Facebook   Twitter
 
Առանց դատավճռի մեղադրյալի կողմից գույքի օրինականացման և բռնագանձման ինստիտուտների ներդրման համար վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել. ԿԲ

Առանց դատավճռի մեղադրյալի կողմից գույքի օրինականացման և բռնագանձման ինստիտուտների ներդրման համար վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել. ԿԲ

15 Մարտի 2019 - 15:06
Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Այս մասին ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ.։ Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007 թ.։

Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։

Հարկ է նշել, որ նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։

Մասնավորապես՝

· Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:

· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

· Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:

Կարևոր է արձանագրել, որ նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։

Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016 թ-ի ապրիլին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ. նոյեմբերին։

Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15669
 
Լրահոս`