Facebook   Twitter
 
Խորհրդակցություն՝ նվիրված «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը

Խորհրդակցություն՝ նվիրված «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը

15 Մարտի 2019 - 15:43
Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:
Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետևողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:

Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:

Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝

1. նվազեցնել վարչարարական բեռը,

2. վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,

3. պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը,

4. սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:

Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ և այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Փաշինյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Սպորտի փոխնախարարի հայտարարությունը՝ ՀԹՖ-ում առկա իրավիճակի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտարարություն է տարածել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում առկա իրավիճակի մասին․
Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը
25 Մարտի 2019 - 20:53
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
25 Մարտի 2019 - 20:33
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին:
Վենեսուելայի խնդրի վերաբերյալ Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել
25 Մարտի 2019 - 20:33
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ, այս մասին տեղեկացնում է Պետդեպի պաշտոնական կայքը:
Տիգրան Ավինյանը և ՏՏ ու ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահը քննարկել են ՀՀ ներդրումային և գործարար միջավայրին առնչվող հարցեր
25 Մարտի 2019 - 19:53
Մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ է նշանակել
25 Մարտի 2019 - 19:52
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին:
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
25 Մարտի 2019 - 19:18
Մարտի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպում ունեցավ Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցական վարչության, համայնքի անդամների, հայկական միությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5245
 
Լրահոս`