Facebook   Twitter
 
Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

15 Մարտի 2019 - 15:46
Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա):

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Այաքս»-«Յուվենտուս»
«Լիվերպուլ»-«Պորտու»
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությանը: Կիսաեզրափակչում «Տոտենհեմ»-«Մանեչսթեր Սիթի» զույգի հաղթողը մրցելու է «Այաքս»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ, իսկ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կխաղա «Լիվերպուլ»-«Պորտու» զույգի հաղթողի հետ:

1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եվրո-2020․ Թուրքիա - Մոլդովա՝ 4։0
25 Մարտի 2019 - 23:23
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակվում են երկրորդ տուրի հանդիպումները։ H խմբում Թուրքիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Նեյմարը բանակցում է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի հարցով
25 Մարտի 2019 - 22:00
Ֆրանսիայի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը հաստատել է, որ փարիզյան ակումբի հետ բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ։ Նեյմար ավագը ֆուտբոլիստի գործակալն է։
Սպորտի փոխնախարարի հայտարարությունը՝ ՀԹՖ-ում առկա իրավիճակի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտարարություն է տարածել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում առկա իրավիճակի մասին․
Մոուրինյո․ Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում»
25 Մարտի 2019 - 21:11
Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում», ասել է «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված ֆրանսիացի մասնագետի առաջիկա անելիքների մասին։
«Ռեալը» 280 միլիոն եվրո կառաջարկի ՊՍԺ-ի հարձակվողի համար
25 Մարտի 2019 - 19:23
Մադրիդի «Ռեալը» ամռանը 280 միլիոն եվրո կառաջարկի Փարիզի ՊՍԺ-ին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, ԱԱ-2018-ի լավագույն երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեի համար, հայտնում է France Football-ը։
Շախմատի Եվրոպայի առաջնություն․ լավագույն դիրքում Սամվել Տեր-Սահակյանն է
25 Մարտի 2019 - 18:42
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցակիցների հետ միավորները կիսեցին Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանը:
Մխիթարյանից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել․ Ֆինլանդիայի մարզիչը՝ Հայաստանի հետ հանդիպմնա մասին
25 Մարտի 2019 - 18:11
Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի կարծիքով Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու:
ՀՀ-ում արեւելյան մարտարվեստների 250 ֆեդերացիա կա, որոնք իրավունք չունեն գործելու. Գաբրիել Ղազարյան
25 Մարտի 2019 - 16:54
Արեւելյան մարտարվեստների, այդ ոչ հասկանալի մարզաձեւերի ֆեդերացիաների գործունեությունը խանգարում է մեզ: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Կիլիան Մբապեն «Ռեալից» ակնկալում է 15 միլիոն եվրո աշխատավարձ
25 Մարտի 2019 - 16:52
ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» ակնկալում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ, հաղորդում է L'Equipe-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2485
 
Լրահոս`