Facebook   Twitter
 
Նախնական տեղեկություններով՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են. նոր մանրամասներ՝ Տավուշում 89-ամյա կնոջ սպանության մասին

Նախնական տեղեկություններով՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են. նոր մանրամասներ՝ Տավուշում 89-ամյա կնոջ սպանության մասին

15 Մարտի 2019 - 16:34
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո Օսան Սիմոնյանը մահացել է։

Կատարվածի հանգամանքները պարզելուց հետո քրեական հետախույզները մորը կացնահարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 61-ամյա Սարգիս Սիմոնյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են, ինչն էլ հանգուցալուծվել է սպանությամբ։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել և առգրավվել է։ Սարգիս Սիմոնյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15669
 
Լրահոս`